Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Monument Watch-ը հոդված է հրապարկել․ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և Շուշիի ադրբեջանական օկուպացիայից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բազմիցս հայտնվել է մասնագետների ուշադրության կենտրոնում։ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին եկեղեցին երկու անգամ ռմբակոծվել է և ենթարկվել վանդալիզմի: Ադրբեջանական կողմի իրականացրած «վերկանգնման» արդյունքում հեռացվել է գմբեթի վեղարը՝ եկեղեցու հյակականություն արտահայտող կարևոր տարրերից մեկը (լինկը):
Բայց Ղազանչեցոցը նորից հանգիստ չի տալիս ադրբեջանցիներին: 2026 թվականի օգոստոսի 6-ին և 7-ին Facebook հարթակում հայտնվել են տեսանյութեր, որոնց կադրերում երևում է, որ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հարակից տարածքում կառուցվում են երկու հինգհարկանի բնակելի շենքեր, որոնց դիրքն ու բարձրությունը փոխում են եկեղեցու տեսանելիությունը՝ քողարկելով այն (https://www.facebook.com/share/r/14qj8wxPAB1/):
Եթե նախկինում ադրբեջանական կողմը կենտրոնանում էր Սուրբ Ղազանչեցոցի ֆիզիկական վնասման, առանձին ճարտարապետական տարրերի հեռացման և «վերականգնման» ընթացքում հուշարձանի ինքնության փոփոխության վրա, ապա վերջին շինարարությունը առաջ է բերում մեկ այլ կարևոր խնդիր։ Ադրբեջանի կողմից եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ։ Այսպիսով, եկեղեցին աստիճանաբար դուրս է մղվում քաղաքի տեսողական տարածքից՝ դառնալով կառուցապատման հետևում թաքնված և բնակչի աչքից անտեսանելի հուշարձան (https://www.facebook.com/share/r/1Qk1EFaRwN/):
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...