Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Տնտեսություն

ՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի արտաքին առևտրի և արտահանման ցուցանիշները վկայում են, որ տնտեսության դիվերսիֆիկացման գործընթացը դեռևս չի կարողացել էականորեն նվազեցնել ԵԱՏՄ շուկայի նկատմամբ կախվածությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնել է տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հունիսին Հայաստանի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6,7 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 431,3 մլն դոլար։

Հունիսին Հայաստանից արտահանումը կազմել է 556,7 մլն դոլար։ Օգոստոսի 27-ին կառավարության նիստում անդրադառնալով առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշներին` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ արտահանման ոլորտում Հայաստանը ունի որոշ խնդիրներ։ Նա միաժամանակ վստահություն հայտնեց, թե այդ խնդիրները կլուծվեն հարմարվողականության և դիվերսիֆիկացման գործընթացի ֆոնին։

Թավադյանի գնահատմամբ՝ արտաքին առևտրի նվազման հիմնական պատճառներից մեկը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներում հայկական ապրանքների նկատմամբ գործող սահմանափակումներն են։

«ԵԱՏՄ համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների միջև պետք է ապահովվի ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև աշխատուժի ու կապիտալի ազատ տեղաշարժը։ Այս պահին այդ ազատություններից երկուսը կասկածի տակ են դրված, քանի որ սահմանափակումները դեռ շարունակվում են»,- ասել է տնտեսագետը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում ևս ժամանակ առ ժամանակ սանիտարական սահմանափակումներ էր կիրառում Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ, սակայն ներկայիս սահմանափակումների ծավալն ու տևողությունը, ըստ տնտեսագետի, ավելի խնդրահարույց են։

«Հայաստանի պատրաստի արտադրանքի՝ հատկապես բարձր հավելյալ արժեք ստեղծող արտադրանքի մեծ մասը գնում է Ռուսաստանի Դաշնություն։ Գյուղատնտեսական և հարակից արտադրանքի զգալի մասն էլ՝ մոտ 90 տոկոսը, նույնպես գնում է Ռուսաստան։ Այս պայմաններում արդեն մոտ երեք ամիս Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումները լուրջ խնդիր են ստեղծել երկրի գլխավոր արտահանման շուկայի համար»,- նշել է Թավադյանը։

Տնտեսագետն ընդգծել է` արտահանման խնդիրներն արդեն արտացոլվում են նաև Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքում։ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7,7 տոկոս։

Միաժամանակ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը զգալի բացասական ազդեցություն է ունեցել տնտեսական աճի վրա։

Թավադյանի գնահատմամբ՝ Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացման մասին հայտարարությունները դեռևս չեն արտացոլվում արտահանման աշխարհագրության էական փոփոխության մեջ։

2026 թվականի հունվար-հունիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումը կազմել է շուրջ 1 մլրդ 320 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4,2 տոկոսով։

«Ինչքան էլ կառավարությունում հայտարարում են դիվերսիֆիկացման, այլ շուկաներ դուրս գալու և արտահանման ուղղությունների ընդլայնման մասին, թվային ցուցանիշները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ն շարունակում է մնալ առաջին տեղում։ Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ ուղղությամբ մեր արտահանումն աճել է գրեթե 5 անգամ, մինչդեռ Եվրամիության ուղղությամբ գրեթե նույնն է մնացել։ Այնտեղ ստագնացիոն վիճակ է, էական փոփոխություն չկա»,- ասել է տնտեսագետը։

Նրա խոսքով՝ անգամ հիմա ռուսական շուկայի համար նախատեսված հայկական ապրանքների մի մասը շարունակում է հասնել Ռուսաստան, պարզապես՝ այլընտրանքային և ավելի թանկ ճանապարհներով։

«Օրինակ՝ հայկական ծիրանն ու այլ մրգեր դուրս են գալիս դեպի Վրաստան, այնտեղ գրանցվում են որպես վրացական ապրանք և արդեն մաքսատուրքով մտնում Ռուսաստանի Դաշնություն։ Այսինքն՝ դա է հիմնական այլընտրանքային ճանապարհը, ոչ թե նոր շուկաները»,- նշել է Թավադյանը։

2026 թվականի առաջին կիսամյակում ԵՄ երկրներ Հայաստանի արտահանումը կազմել է շուրջ 516,5 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 80,2 տոկոսով։

Սակայն տնտեսագետը կարծում է, որ այս աճը դեռևս բավարար չէ ԵԱՏՄ շուկայից Հայաստանի կախվածությունը զգալիորեն նվազեցնելու համար։

«Յուրաքանչյուր արտադրված ապրանք ունի իր հիմնական շուկան։ Իհարկե կան բացառություններ։ Օրինակ՝ տեքստիլ-տրիկոտաժի արտադրանքը կարողացել է գրավել և՛ ռուսական, և՛ եվրոպական շուկաները։ Բայց հիմնականում ապրանքները նախատեսված են կա՛մ եվրոպական, կա՛մ ռուսական, կա՛մ մեկ այլ շուկայի համար»,-ասել է տնտեսագետը։

Թավադյանի խոսքով՝ Հայաստանի համար բոլոր տեսակի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի հեռավոր շուկաներ տնտեսապես արդյունավետ չէ։ Պատճառներից մեկը Հայաստանի աշխարհագրական դիրքն է և ծովային ելքի բացակայությունը, ինչն ավելացնում է լոգիստիկ ծախսերը։

«Մինչ այս Եվրամիության շուկա հիմնականում արտահանվել է հանքաքար և սև մետաղ՝ մոտ 80 տոկոս, մոտ 10 տոկոսը՝ տեքստիլ-տրիկոտաժ, իսկ մնացած 10 տոկոսը՝ այլ ապրանքներ։ Այսինքն՝ մեր գյուղատնտեսական և հարակից արտադրանքի հիմնական մասը նախատեսված չէ Եվրամիության շուկայի համար»,- նշել է նա։

Տնտեսագետի համոզմամբ՝ Հայաստանի արտահանման ռազմավարությունը պետք է կառուցվի փոքր ծավալով, բայց բարձր հավելյալ արժեք ունեցող ապրանքների շուրջ։ Նրա խոսքով՝ թարմ գյուղատնտեսական արտադրանքի, օրինակ՝ լոլիկի կամ ծիրանի արտահանումը Եվրոպա կարող է բարդ լինել բարձր տրանսպորտային ծախսերի և պահպանման սահմանափակ ժամկետի պատճառով։

«Գյուղատնտեսական ապրանքները, օրինակ՝ լոլիկը կամ ծիրանը, դժվար է արտահանել Եվրամիության շուկա։ Առաջին հերթին բարձր են տրանսպորտային ծախսերը, երկրորդ՝ մինչև ապրանքը տեղ է հասնում, այն կարող է փչանալ։ Այս տեսանկյունից պետք է մտածել այդ ապրանքների ավելի խոր վերամշակման, դրանց վրա ավելի մեծ հավելյալ արժեք ստեղծելու և հայկական բրենդով ավելի լավ ներկայացնելու մասին»,-ասել է տնտեսագետը։

Որպես օրինակ նա նշել է նուշի արտադրությունը, որը, ի տարբերություն թարմ մրգի, պահպանման ավելի երկար ժամկետ ունի և կարող է ավելի հարմար լինել հեռավոր շուկաներ արտահանելու համար։

Տնտեսագետի խոսքով՝ նոր շուկաներում հայկական արտադրանքի ներկայությունը մեծացնելու համար անհրաժեշտ է պետական լայնածավալ աջակցություն։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար արտահանման իրական դիվերսիֆիկացիան ենթադրում է ոչ միայն նոր ուղղություններով ապրանք ուղարկելը, այլև այնպիսի արտադրության զարգացում, որը մրցունակ կլինի այդ շուկաներում՝ հաշվի առնելով Հայաստանի լոգիստիկ սահմանափակումներն ու համեմատաբար փոքր արտադրական ծավալները։

Հետևեք մեզ՝ այստեղ