Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր Բիշքեկում ՇՕՍ երկրները և նրանց համախոհները Ռուսաստանի գլխավորությամբ երկու շատ կարևոր մեսիջ են ուղարկում մարդկությանը կամ ավելի ճիշտ՝ Արևմտյան էլիտաներին՝ 1-ին՝ ՄԱԿ-ը ոչ թե պետք է լինի Արևմտյան գերտերությունների գործիքը, այլ պետք է նպաստի, որպեսզի աշխարհում ձևավորվի երկբևեռ քաղաքական համակարգ, քանզի այլևս ոչ միայն Ռուսաստանը, նաև Չինաստանն է բացեիբաց հայտարում, որ աշխարհը այլևս երկբևեռ է, իսկ այն պետությունները, որոնք դեռևս բացեիբաց սա չեն հայտարարում, ոչ թե չեն ցանկանում, այլ դեռևս այդքան քաղաքական համարձակություն չունեն, բայց հոգու խորքում և հաճախ նաև իրենց քայլերի մեջ ցույց են տալիս իրենց պահվածքը, որ այո՝ աշխարհը պետք է լինի երկբևեռ, և 2-րդ կարևորագույն մեսիջը՝ Եվրասիական պետութունները փաստացի հայտարարում են, որ Արևմտյան գերտերությունները չպետք է միջամտեն Եվրասիական պետությունների միջև առկա կոնֆլիկտների մեջ, և առհասարակ գեոպալիտիկ խնդիրների տեսանկյունից Եվրասիան պետք է ինքը իր խաղացողներով լուծի իր պրոբլեները։

Սա նշանակում է, որ Ռուսաստանի այն տեսակետը, որ աշխարհն այլևս միաբևեռ չէ և ռեգիոնալ խաղացողները իրենք պետք է իրենց միջև լուծեն իրենց կոնֆլիկտները առանց ամերիկյան և արևմտյան գերտերությունների միջամտության, ոչ միայն Ռուսաստանի օֆիցիալ դիրքորոշումն է, սա նաև արդեն Եվրասիական պետությունների մեծամասնության դիրքորոշումն է։

Եվ այս ֆոնին է, որ Թուրքիան հայտարարում է, որ ինքն այլևս իր համար պրեարիտետ չի համարում Եվրամիության անդամ լինելը, Ադրբեջանը հայտարարում է, որ կկասեցնի կամ առհասարակ դուրս կգա Եվրախորհրդից, և ստեղծվում է մի իրավիճակ, որ միայն Հայաստանն է այս տարածաշրջանում Արևմտյան կողմնորոշում ակնհայտ դրսևորում, ավելին՝ այսօրվա հայտարարությունների հիմնական հակառակորդ Միացյալ Նահանգների նախագահի անունն էլ բերում և գրում է իր սահմանին, խոսքը Թրամփի ուղու մասին է։

Մենք որպես ժողովուրդ և պետություն պետք է վերջապես հասկանանք, որ մենք ապրում ենք տարածաշրջանում, որտեղ կան բացի մեզանից ևս այլ պետություններ, մեզանից նաև ուժեղ, ավելի մեծ, ավելի բարձր դիմադրողականությամբ, և այլն, և այլն, և այլն։

Եվ մենք չենք կարող մեր անվտանգությունն ու մեր ցանկաութունները կառուցել այնպես, որ դրանք բավարարեն միմիայն մեզ, մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ է ուզում մեր շրջապատը, մեր շրջապատի խոշոր խաղացողները և մեր շահերը այնպես կառուցենք, որ չհակադրվեն մեր շրջապատի շահերի հետ, հակառակ պարագայում մենք կդառնանք իզգոյ շրջապատում, թշնամի՝ մեր բարեկամների շրջապատում, և մեզ հենց մեր բարեկամներն ու հարևանները կպատժեն նրա համար, որ մենք խախտում ենք ընդհանուր պատկերացումներն ու կոնցեպցիան, և սա կոչվում է գեոպալիտիկա, սա կոչվում է քաղաքագիտություն, որով որպես կանոն հաջողակ երկրներում զբաղվում են խելացի մարդիկ, մարդիկ, ովքեր կարողանում են պոպուլիզմից, անձնական ամբիցաններից դուրս գիտական թեզերով նաև հիմնավորել իրենց պետական շահերը և առաջնորդվել բացառապես հենց այդ պետական շահերով՝ թույլ չտալով, որ սեփական երկիրը դառնա գործիք այլ պետությունների՝ մեր դեպքում կոնկրետ Արևմուտքի գեոպալիտիկ շահերի համար։

5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ, որովհետև Արևմուտքն ամեն ինչ անելու է, որպեսզի փչացնի հայ-ռուսական հարաբերությունները և Հայաստանը դարձնի Ռուսաստանի համար պոտենցիալ կամ իրական թշնամի պետություն, իսկ հիմա արդեն ձեր աչքով եք տեսնում, որ 2 լարի վրա խաղալ հնարավոր չէ, տեսնում եք նաև գերհզոր պետությունների հայտարարությունները և այն ինչ տեղի է ունենում աշխարհում, հետևաբար այսօր Հայաստանում կա մեկ քաղաքական հարց՝ Հայաստանը երկու լարի վրա այլևս չի կարող խաղալ, հիմա մենք գնում ենք Արևմուտք, թե՞ կանգնում ենք Ռուսաստանի կողքին։

Բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ հնարավոր է 2 լարի վրա խաղալ, նրանք պարտվեցին և հիմա նրանք էլ պետք է կողմնորոշվեն, եթե շարունակելու են պնդել, որ հնարավոր է 2 լարի վրա խաղալ, ուղղակի Նիկոլ Փաշինյանի մոտ չի ստացվում, ապա նրանք կամ տգետ են կամ ընդամենը ուզում են ժուլիկությամբ իշխանության գալ՝ թքած ունենալով մեր պետության անվտանգության վրա։

 Դրա համար արդեն բոլորը պետք է հստակ հայտարարեն իրենց դիրքորոշումը, իրենք ուզում են Հայաստանը տանել Արևմուտք և դարձնել գործիք գեոպալիտիկ խաղում այնպես ինչպես Ուկրաինան է, Մոլդովան է և մյուս պոսովետական երկրները, որոնք կփորձեն շարժվել դեպի Արևմուտք, թ՞ե ցանկանում են, որ Հայաստանը ամուր կանգնի Ռուսաստանի կողքին, լուծի իր անվտանգության խնդիրը և սկսի զարգացնել սեփական սուվերեն, անկախ պետությունը, մնացած բոլոր խոսակցությունները անիմաստ են և ժամանակավրեպ։

Մհեր Ավետիսյան