Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան

ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը:

Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«2018-ին, Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխության» ֆոնին, սեպտեմբերի 2-ի իր ուղղերձում գրում էր. «Արցախի անվտանգությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Արցախի ճակատագիրը համայն հայության գուրգուրանքի առարկան է։ Այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հանգել խնդրի խաղաղ և արդարացի լուծման»։

02 սեպտեմբերի, 2019թ. Նիկոլ Փաշինյանը գրում է. «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է: Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական և հաղթանակած հայ ժողովրդին»: Նա նաև խոստանում է, որ անելու են ամեն ինչ՝ Արցախի ինքնորոշման իրավունքի համար մղված պայքարի արդյունքները պահելու համար:  

2 սեպտեմբերի, 2020թ: Մոտալուտ պատերազմի ֆոնին, վարչապետը, ֆեյսբուքյան կարճ գրառմամբ շնորհավորել է Արցախի ժողովրդին՝  Անկախության օրվա առիթով:

2021թ. Փաշինյանն իր ուղերձում  օգտագործում էր Արցախի Հանրապետություն հասկացությունը՝ նշելով «...Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։ Այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով»։

Դա անվիճելի ճշմարտություն էր, ուստի խնդիրը վերջնականապես թաղելու համար անհրաժեշտ էր ամբողջությամբ հայաթափել Արցախը:

2022-23թթ Նիկոլի ուղերձը գրեթե նույնն էր․ երկու ուղերձներում էլ նա այլևս չէր օգտագործում Արցախի Հանրապետություն տերմինը։ Նրա համար Լեռնային Ղարաբաղն այլևս տարածքային միավոր էր, իսկ Արցախի կարգավիճակի հարցն էլ Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիր:

2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, Ֆրանսիայի և ԵՄ-ի ազդեցության ներքո Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, սովի և շրջափակման մատնված Արցախին ուղղված 2023 թ. ուղերձում Փաշինյանը հայտարարել է.

 «Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և միջազգային հանրությունը հստակ արձանագրում են. հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով․․․»:

2023թ. Արցախին ուղղված ուղղերձից ընդամենը 17 օր հետո, աշխարհը տեսավ 2022թ. հոկտեմբերի 6-ի Մակրոն-Միշել-Ալիև-Փաշինյան քառյակի ջանքերի, և  սովի ու շրջափակման ենթարկված «Բաքու-Ստեփանակերտ երկխոսության» հետևանքները:

2024, 2025, 2026 թվականներին ՔՊ ականները ոչ միայն Արցախի Հանրապետություն, այլ Արցախ բառն անգամ չեն արտասանում: Նրանք ոչ թե վախենում են այն արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը:

Այնպես ինչպես Արարատ, Սփյուռք, Պատմական Հայրենիք, Հաղթանակներ, Ազգային Եկեղեցի և հայոց ինքնությունը ձևավորող այլ բաղադրիչներ են աստիճանաբար դուրս մղվելու՝ պետական կառավարման միջոցով:

Արցախը դրանցից ամենաշոշափելին ու ամենացայտունն էր: Դրա դուրս մղումն ու ադրբեջանականացումը մեծ աշխարհաքաղաքական խաղի կարևոր օղակներից մեկն էր: Հերթը հասել է Հայաստանի Հանրապետությանը նոր փորձությունների ու նրա ինքնիշխնությունը տարբեր ձևախեղումների ենթարկելուն: Ներսից ու դրսից, գիտակցված ու անգիտակից, գեղեցիկ փաթեթավորված բարի նպատակների անվան տակ...

Հ.Գ.

Հավատը, դեպի Արցախ վերադարձի՝ միևնույն է չի կարող կորչել: Այն ոչ ոք չի կարող ո՛չ հանրաքվեով, ոչ որևէ տեսակի պարտադրանքով դուրս մղել մարդկանց մտքերից, սրտերից ու ազգային հիշողություններից»։