Նա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն բարձր է գնահատել Ռոդրիգո Էրնանդեսի խաղամակարդակը՝ կիսապաշտպանին համեմատելով Լիոնել Մեսսիի հետ։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Իսպանական ընտրանու գլխավոր մարզիչը դարձել է Radio MARCA-ի «Otra Ronda» նոր հաղորդման առաջին հյուրը։ Հարցազրույցի ընթացքում նա խոսել է Ռոդրիի՝ Լա լիգա վերադարձի, Մեսսիի՝ միջազգային կարիերան ավարտելու, ինչպես նաև հավաքականի ձևավորման սկզբունքների ու թիմի հետ աշխատանքի մոտեցումների մասին։
Զրույցի գլխավոր թեմաներից մեկը եղել է հենց Ռոդրին, որը վերջերս է տեղափոխվել «Բարսելոնա»։ Դե լա Ֆուենտեն նրա վերադարձն Իսպանիայի առաջնություն կարևոր իրադարձություն է համարել և չի զսպել գովեստի խոսքերը կիսապաշտպանի հասցեին։
«Ռոդրին իսպանական ֆուտբոլի Մեսսին է»,- հայտարարել է մարզիչը։
Դե լա Ֆուենտեի խոսքով՝ Ռոդրին ընդունակ է հաջողությամբ գործել խաղային տարբեր պայմաններում, քանի որ «աշխարհում լավագույնն է իր դիրքում»։ Միևնույն ժամանակ, մարզիչն հատկապես ուրախ է, որ իսպանացի առաջատար ֆուտբոլիստները վերադառնում են ազգային առաջնություն։
«Ուրախ եմ, որ նման մեծագույն ֆուտբոլիստները հանդես են գալիս Լա լիգայում, որովհետև նրանց շնորհիվ առաջնությունն ավելի ուժեղ է դառնում։ Աշխարհի լավագույն խաղացողները՝ մեր ֆուտբոլիստները, նորից խաղում են այստեղ՝ իսպանական ակումբներում»,- նշել է մասնագետը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...