Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չնայած նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Ուկրաինայի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություն կա, սակայն նման արդյունքի համար դեռևս որևէ կոնկրետ նախադրյալ ի հայտ չի եկել։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ոչ, դեռ վաղ է դրա մասին խոսել։ Ցավոք, դեռևս կոնկրետ նախապայմաններ չկան։ Աշխատանքները շարունակվում են, և շփումները շարունակվում են», – ասել է Պեսկովը։
Խոսնակը նշել է, որ ամերիկացիների բարի կամքը նախկինի նման առկա է, և նրանք պատրաստ են շարունակել միջնորդական ջանքերը։ Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է պատրաստակամ լինել՝ անցնելու խաղաղ կարգավորման և նպատակներին հասնելու խաղաղ մոտեցման։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը, որը Պուտինը երկու տարի առաջ արտահայտել էր Արտաքին գործերի նախարարությունում, մնում է անսասան։
«Կիևը լավ գիտակցում է սա, և այս ամենն, իհարկե, հիմք է տալիս ասելու, որ նման հնարավորություն գոյություն ունի. չի կարելի բացառել, որ մենք կկարողանանք հասնել խաղաղ կարգավորման», – եզրափակել է նա։
Ավելի վաղ Պուտինն Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարել է, որ իր կարծիքով կա խաղաղ կարգավորման հնարավորություն։
Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան լսել է Ուկրաինայի տարածքում հեռահար հրթիռների արտադրություն հիմնելու ծրագրերի մասին և ուշադիր հետևում և ստուգում է այդ տեղեկատվությունը։
Նա շեշտել է, որ Ուկրաինայի «ռազմականացման դրսևորումները», ինչպիսիք են նրա տարածքում հեռահար հրթիռների արտադրություն սկսելու ծրագրերը, գլխացավանք կդառնան երկրի բնակիչների համար։
«Առաջին հերթին, Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած նման օբյեկտ կդառնա մեր զինված ուժերի օրինական թիրախը», – ընդգծել է Պեսկովը։
Անդրադառնալով ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների Ռուսաստան կատարելիք այցին՝ Կրեմլի խոսնակը նշել է, որ այցից առաջ Մոսկվան Կիևի հետ ուղիղ բանակցություններ չի վարի հարձակումները դադարեցնելու վերաբերյալ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին ուղղված Գերմանիայի մեղադրանքներին, Պեսկովը նշել է, որ Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպի մեղադրանքներն անհիմն են։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...