Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Հասարակություն

Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի հայտարարությունը

Վերջին օրերին լրատվական դաշտում շրջանառվող չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության և նրանց տեղացի գործընկերների զեկույցը, որը վերաբերում է Սյունիքի մարզի բնակավայրերում շրջակա միջավայրի ու կենսաբանական նմուշների ուսումնասիրությանը, պարունակում է ակնհայտ ոչ պրոֆեսիոնալ, գիտականորեն չհիմնավորված պնդումներ և միտումնավոր կեղծիք տարածելու տպավորություն է թողնում։

«Առնիկա» կազմակերպությունը արդեն մի քանի տարի հետևողականորեն փորձ է անում վարկաբեկել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը, Հայաստանը ներկայացնելով որպես տարածաշրջանի աղտոտման աղբյուր։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան նախկինում առիթ է ունեցել ահազանգել այդ մասին, և ստիպված է դարձյալ հանրության և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրին։  

«Առնիկա»-ն ողջ Սյունիքի մարզից վերցված 20 նմուշի և մեկանգամյա մեզի անալիզների հիման վրա արել է աղճատված, հակասական եզրակացություններ, որոնք ոչ մի գիտական բացահայտում չեն անում, նմուշառման և գիտական հետազոտության չափանիշներին չեն համապատասխանում, բայց հանրության մոտ կարող են տագնապ ստեղծել, իսկ Հայաստանը ներկայացնել որպես աղտոտման աղբյուր։ Մինչդեռ իրականացված ուսումնասիրությունները կատարվել են նմանատիպ հետազոտությունների համար ընդունված մի շարք գիտական և մեթոդաբանական սկզբունքների խախտմամբ կամ ոչ բավարար կիրառմամբ:

Մի քանի պարզ օրինակ. «հետազոտողները» «հայտնաբերել են» մկնդեղի բարձր կոնցենտրացիա հողում, սակայն չեն հայտնաբերել այլ մետաղների բարձր կոնցենտրացիա։ Բանն այն է, որ ո՛չ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի, ո՛չ Կապանի լեռնահարստացման, ո՛չ Ագարակի կամ տարածաշրջանի այլ հանքի արտադրական պրոցնեսները չէին կարող ավելացնել մկնդեղի պարունակությունը հողում։ Դրանք կարող են լինել կամ բնական կոնցենտրացիաներ, կամ այլ քիմիական ազդեցության հետևանքներ, որոնք կապ չունեն հանքերի արտադրական պրոցեսի հետ։

Եվ կամ՝ «Մեզում հայտնաբերվել է մոլիբդեն» նախադասությունը կարող է վախեցնել միայն անտեղյակ մարդուն, և տպավորություն է ստեղծվում, որ «Առնիկա»-ն, հենց այդ նպատակն ունի։ Մոլիբդեն կա գրեթե բոլոր մարդկանց օրգանիզմում, անկախ տարածաշրջանից։ Մոլիբդենը, որպես սննդային հավելում ներառված է վիտամինային կամ այլ հավելումային հաբերում՝ օրգանիզմում մոլիբդենի պակասը լրցանելու համար։ Իսկ թե ինչ կոնցենտրացիաներով այն կարող է հայտնաբերվել բարձր միներալիզացիա ունեցող տարածաշրջաններում և որն է կոնցենտրացիայի աղբյուրը, կարող են բացատրել միայն իրապես գիտական հետազոտությունները։ Այս «հետազոտությունը» հեռու է այդպիսին լինելուց։

«Առնիկա»-ն, կամ չիմացության, կամ դիտավորության հետևանքով նաև չի տարանջատել, օրինակ՝ ճանապարհամերձ հատվածներում գետնին նստած փոշին մարդու շնչառական ուղիներ թափանցելու ունակ օդային մասնիկներից։ Գետնին նստած հողը չի կարող ինքնաբերաբար ներկայացվել որպես շնչառական ռիսկ։

Այսպիսի օրինակները շատ են։

Ամփոփելով՝ սահմանափակ թվով և տարածական առումով ոչ բավարար ներկայացուցչական նմուշները, սեզոնային և երկարաժամկետ դիտարկումների բացակայությունը, բնական երկրաքիմիական ֆոնի ոչ բավարար տարանջատումը հնարավոր մարդածին ազդեցությունից, նստած և շնչառելի փոշու միջև սկզբունքային տարբերությունների ոչ լիարժեք հաշվառումը, ինչպես նաև կենսանմուշներում հայտնաբերված տարրերի աղբյուրների և ազդեցության ուղիների չնույնականացումը  հիմք չեն տալիս արձանագրված բնապահպանական կամ կենսաբանական ցուցանիշների միջև գիտականորեն հիմնավորված պատճառահետևանքային կապ հաստատելու համար, ինչն ընդունում են նույնիսկ «հետազոտության» հեղինակները։

Բաց են մնում հարցերը՝ ունե՞ն արդյոք նշված կազմակերպությունները կոնսաբանական նմուշառման և կենսանմուշներ ՀՀ-ից դուրս տեղափոխելու օրինական թույլտվություններ, պահպանվե՞լ են արդյոք տեղափոխման և հետազոտման նորմերը։

Սյունիքի մարզում գործող ոլորտի խոշորագույն ձեռնարկություններն իրենց գործունեությունն իրականացնում են ՀՀ օրենսդրության և ստանդարտների խիստ պահպանմամբ։ Ընկերություններն իրականացնում են շրջակա միջավայրի շուրջօրյա, բազմակետային և բազմամյա մոնիտորինգ, որի արդյունքները հրապարակվում են օրենքով նախատեսված հարթակներում և կամավոր հաշվետվություններում։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան անթույլատրելի է համարում մակերեսային և խեղաթյուրված նյութերով հանրությանը ահաբեկելու, մարզում լարվածություն հրահրելու և Հայաստանի տնտեսության ողնաշար հանդիսացող լեռնահանքային ոլորտը վարկաբեկելու փորձերը։

Շրջակա միջավայրի պահպանությունը պահանջում է գիտական պատասխանատվություն, համակարգված պետական-մասնագիտական մոնիտորինգ և բազմագործոն վերլուծություն։ Մենք կոչ ենք անում պետական լիազոր  մարմիններին հետամուտ լիներ այս կազմակերպության գործունեության վերահսկողությանը ՀՀ տարածքում։

ԶԼՄ-ների մեր գործընկերներին խնդրում ենք չտրվել կասկածելի նպատակներ ունեցող արտերկրյա կազմակերպությունների մանիպուլյացիաներին։ Հարցերի դեպքում, միշտ պատրաստ ենք կազմակերպել համապատասխան մասնագետների հետ հանդիպում։