ՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնին
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենի գների ինդեքսն օգոստոսին 1,9%-ով բարձրացել է հուլիսի ցուցանիշի համեմատությամբ: Այն միջին հաշվով կազմել է 133,3 կետ, ինչը 2,5%-ով ավելի բարձր է, քան մեկ տարի առաջ։
Այս մասին հայտնել է ՊԳԿ-ն, որը հետևում է համաշխարհային շուկայում պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխություններին:
Կազմակերպությունը նշում է, որ այս աճը պայմանավորված է մատակարարումների խափանման մտավախություններով։
«Կլիմայական ցնցումները, աշխարհաքաղաքական լարվածությունը և խաթարված առևտրային լոգիստիկան բոլորը միասին նվազեցնում են մատակարարման սպասումները։ Սա ցույց է տալիս, որ դիմացկունությունը, բաց առևտուրը և անվտանգ մուտքային հոսքերն այժմ կենտրոնական դեր են խաղում պարենի համաշխարհային գների կայունության համար», – ասել է ՊԳԿ-ի գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն։
ՊԳԿ-ի հացահատիկային մշակաբույսերի գների ինդեքսը հուլիսի համեմատ աճել է 2,2 տոկոսով։ Ցորենի համաշխարհային գները օգոստոսին աճել են 2,6 տոկոսով և 15,0 տոկոսով բարձր են 2025 թ. մակարդակից՝ Սև ծովի արտահանման լոգիստիկայի շարունակական խափանումների, Եվրոպայի մեծ մասում շոգ և չոր եղանակի պատճառով արտադրության ավելի ցածր հեռանկարների և ԱՄՆ դոլարի թուլացման ֆոնին։ Եգիպտացորենի համաշխարհային գները հուլիսի համեմատ աճել են 2,5 տոկոսով։
1,1 և 1 տոկոսով բարձրացել է համապատասխանաբար բուսական յուղի և մսամթերքի գների ինդեքսը։ Կաթնամքերքի գների ինդեքսը հուլիսի համեմատ բարձրացել է 2,3 տոկոսով, շաքարավազի գների ինդեքսը՝ 11,9 տոկոսով։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան
Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ Ակոպյան
Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին