Հայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնը
Սեպտեմբերի 3-ին Լեհաստանի Սիլեզիայի ֆիլհարմոնիայի համերգասրահում հանդիսավոր բացվեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնը՝ Եվրոպայում հայ մշակույթին նվիրված ամենամասշտաբային պարբերական միջոցառումը։ Բացման համերգին հանդես եկավ միջազգային լայն ճանաչում վայելող, անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը Սիլեզիայի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ։ Նա կատարեց Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը, որի ստեղծման 90-ամյակն է լրանում այս տարի։ Համերգին հնչեցին նաև լեհ կոմպոզիտորներ Կշիշտոֆ Պենդերեցկու, Հենրիկ Միկոլայ Գուրեցկու և Ստանիսլավ Մոնյուշկոյի ստեղծագործությունները։
Լեփ-լեցուն դահլիճը կոնցերտի կատարումն ընդունեց երկար ոտնկայս ծափահարություններով, որին ի պատասխան Հայկ Մելիքյանը կատարեց Կոմիտասի «Շուշիկի»-ն։ Համերգը հատվածաբար ուղիղ եթերով հեռարձակեց Լեհաստանի հանրային հեռուստատեսության TVP3 եթերում, ինչպես նաև լուսաբանվեց լեհական առաջատար լրատվամիջոցների կողմից։
Համերգին ներկա էին Լեհաստանի պետական և մշակութային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև հատուկ այս առիթով Կատովիցե ժամանած Կշիշտոֆ Պենդերեցկու քույրը՝ Բարբարա Պենդերեցկա-Պիոտրովսկան, և կոմպոզիտորի զարմիկը՝ Կշիշտոֆ Կորվին-Պիոտրովսկին։
Փառատոնն անցկացվում է Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մարտա Ցենկովսկայի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Սիլեզիայի վոյևոդության փոխմարշալ Յոաննա Բոյչուկի բարձր հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն ու շարժիչ ուժը Լեհաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանն է, ով տարիներ շարունակ հետևողականորեն ներկայացնում է նաև հայ մշակույթը Լեհաստանում։ Համերգի իրականացմանը մասնագիտական նշանակալի ներդրում է ունեցել երաժտագետ Պյոտր Օչկովսկին։
Համերգին բացման խոսքով հանդես եկավ նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...