Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ
Կապանի քաղաքային մարզադաշտում 2016 թվականից տեղի է ունենում Մալոյան եղբայրների աթլետիկայի միջազգային հուշամրցաշարը։ Սեպտեմբերի 7-ին այն անցկացվեց 10-րդ անգամ։
Բացման արարողության ժամանակ բարեմաղթանքի խոսքեր հնչեցրին և մարզիկներին բարձր արդյունքներ մաղթեցին Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, աթլետիկայի Եվրոպայի ռեկորդակիր, միջազգային մրցումների հաղթող Ռոբերտ Էմմիյանը, Կապանի համայնքապետարանի սպորտի պատասխանատու Արշամ Սարգսյանը, Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը։
Ռ․ Էմմիյանն իր խոսքում նշեց, որ Կապանում աթլետիկայի մարզաձևը միշտ եղել է գնահատված և առաջատար, նախևառաջ նախանձախնդիր մարզիչների շնորհիվ։ Նրանց նվիրումի և ջանքերի արդյունքում աճել են բարձրակարգ մարզիկներ, ինչպիսին՝ երկու օլիմպիական խաղի մասնակից Լևոն Աղասյանը և ուրիշներ։
Հուշամրցաշարի մասնակիցների թվում էին մարզիկներ Մոլդովայից, Ուկրաինայից, Հունաստանից, Բուլղարիայից, Հայաստանի տարբեր քաղաքներից՝ 11 աղջիկ և 10 տղա։ Ներկա էին Մալոյան ընտանիքի անդամները, հարազատները։
Հեռացատկի հատվածում աղջիկներից 6 մ 10 սմ արդյունքով հաղթող ճանաչվեց բուլղարուհի Գալինա Նիկոլովան, տղաներից՝ Վլադիմիր Մազուրը (Ուկրաինա)՝ տպավորիչ 8 մ 11 սմ արդյունքով, որը հուշամրցաշարի ռեկորդ է։ Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին Կապանի համայնքապետարանի կողմից սահմանված մեդալներով, հուշանվերներով և դրամական պարգևներով, որոնք մարզիկներին հանձնեցին Ռոբերտ Էմմիյանը և Գոռ Թադևոսյանը։
Անաստասիա Սենկիվը (Մոլդովա) երրորդ մրցանակային տեղը գրավեց։ Նա առաջին անգամ էր մասնակցում հուշամրցաշարին, տպավորված էր, թե կապանցիների հյուրընկալությունից, թե մրցումների կազմակերպման մակարդակից։ Ավելացրեց, որ էլի կգա Կապան՝ մասնակցելու հուշամրցաշարին։
Այս անգամ ևս հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ։
Վահրամ Օրբելյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...