Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

Ցուցակման խորհրդանշական զանգը հնչել է սեպտեմբերի 8-ին, իսկ ՎԶԵԲ-ի պարտատոմսերի առևտուրը Հայաստանի ֆոնդային բորսայում կմեկնարկի նույն օրը։

Արարողությանը մասնակցել և խորհրդանշական զանգը հնչեցրել են Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը, ՎԶԵԲ-ի մշտական գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան և Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը։

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը նշել է․ «ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում կարևոր իրադարձություն է մեր կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից։ Միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցի կողմից նման գործիքի թողարկումն ու դրա հասանելիությունը տեղական շուկայում նպաստում են ֆինանսական շուկայի խորացմանը, տեղական արժույթով ֆինանսավորման գործիքակազմի ընդլայնմանը և ներդրողների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ Կոնվերս Բանկը կարևորում է իր մասնակցությունը նման նախաձեռնություններին և շարունակելու է աջակցել Հայաստանի ֆինանսական էկոհամակարգի զարգացմանը»։

Հայաստանում ՎԶԵԲ-ի մշտական գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան նշել է․ «ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի հաջող թողարկումն ու ցուցակումը վկայում են Հայաստանի ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների և տնտեսական հեռանկարների նկատմամբ մեր շարունակական վստահության մասին։ Տեղական արժույթով կապիտալի շուկաների զարգացումը ՎԶԵԲ-ի առանցքային առաջնահերթություններից է, քանի որ այն նպաստում է խնայողություններն արդյունավետ ներդումների ուղղելուն, ընդլայնում է բիզնեսի ֆինանսավորման հնարավորությունները և ամրապնդում տնտեսության դիմակայունությունը։ Մենք շնորհակալ ենք Կոնվերս Բանկին և Հայաստանի ֆոնդային բորսային՝ այս գործարքը շուկա բերելու հարցում համագործակցության համար և ակնկալում ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ Հայաստանի կապիտալի շուկաների հետագա խորացման ուղղությամբ»։

Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը նշել է․ «Ուրախ ենք ողջունելու ՎԶԵԲ-ի՝ տեղական արժույթով թողարկված պարտատոմսերի մուտքը Հայաստանի ֆոնդային բորսա։ ՎԶԵԲ-ը երկար տարիներ Հայաստանի՝ տեղական արժույթով կապիտալի շուկայի զարգացման կարևոր գործընկերներից է։ Նոր թողարկումը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի շուկայական ենթակառուցվածքների նկատմամբ վստահության և տեղական արժույթով պարտատոմսերի շուկայի զարգացման ներուժի մասին։

Այս պարտատոմսերի ցուցակումը դիտարկում ենք որպես ևս մեկ կարևոր քայլ՝ Հայաստանում առավել խոր, բազմազան և միջազգային շուկաներին ինտեգրված կապիտալի շուկա ձևավորելու ճանապարհին»:

ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել էր Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում՝ աճուրդի միջոցով։ Կոնվերս Բանկը հանդես է եկել որպես թողարկման տեղաբաշխող ՝ ապահովելով ողջ գործընթացը։

Թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 5 մլրդ ՀՀ դրամ, տոկոսադրույքը լողացող է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, արժեկտրոնների վճարումները՝ կիսամյակային։

Մանրամասն՝ 010 511 211, conversebank.am

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: