Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր Ավետիսյան

Օրերս Լավրովը հայտարարեց, որ Եվրամիությունը նույն ՆԱՏՕ-ն է, և Եվրամիությունը Ռուսաստանի հակառակորդն է, թշնամին է, որը բացեիբաց զինվում է Ռուսաստանի դեմ՝ ուղիղ պատերազմի նպատակով։
 
Այս հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը, եթե ցանկություն է հայտնում կամ իր մտքի ծայրով անց է կացնում, որ երբևէ տեսականորեն կարող է դառնալ Եվրամիության անդամ, ավտոմատ Ռուսաստանի համար դասվում է իր թշնամիների շարքը՝ իր բոլոր բացասական հետևանքներով, և սա պետք է հասկանալ։
 
Ես հինգ տարի է՝ խոսում եմ, ներկայացնում եմ տեսակետ, ֆորումներ եմ կազմակերպում, որպեսզի ոչ միայն ես խոսեմ, այլ նաև աշխարհահռչակ անալիտիկներ՝ ներկայացնելու համար, որ երկու լարի վրա խաղալ նշանակում է հնարավորություն տալ Արևմուտքին, որպեսզի նրանք խոստումներով, խաբելով, երազանքներ տալով Հայաստանին հանեն Ռուսաստանի դաշնակցային զոնայից և դարձնեն Ռուսաստանի թշնամի։
Եվ հայաստանյան քաղաքական միտքը պարտավոր էր սա հասկանալ կամ գոնե հիմա պարտավոր է սա հասկանա։
 
Երկու լարի վրա խաղալ, անունը դնել բազմավեկտոր քաղաքականություն կամ «և, և», դա ընդամենը ինքնախաբեություն է կամ դիտավորյալ՝ Ռուսաստանից հեռանալով Ռուսաստանի թշնամի դառնալու քաղաքականություն։ Հիմա ժամանակն է գիտակցելու, որ այլևս հնարավոր չէ երկու լարի վրա խաղալ, և ժամանակն է հստակ կանգնել Ռուսաստանի կողքին։
 
Դա է մեզ ստիպում Հայաստանի պետական շահը։ Նույն հարցազրույցում Լավրովը խոսեց նաև այն մասին, որ Ռուսաստանը միշտ հարգել է Ուկրաինայի սուվերենիտետը և չի միջամտել Ուկրաինայի ներքին գործերին, բայց այն պահից, երբ Ուկրաինան թույլ է տալիս, որ այլ պետություններ խառնվեն իր ներքին գործերին և այդ սուվերենիտետը փաստացի խլեն Ուկրաինայի ժողովրդից և Ուկրաինային դարձնեն գործիք Ռուսաստանի դեմ, այդ պահից Ռուսաստանն այլևս Ուկրաինային որպես պետություն չի ընկալում և փաստացի չի ճանաչում այդ պետության անկախությունը։ Հետևաբար, Ուկրաինան այլևս դադարում է իր միակ անվտանգության երաշխավոր Ռուսաստանի համար դիտարկվել որպես սուվերեն պետություն։
 
Այս հայտարարությունը վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլ առհասարակ բոլոր պետություններին։ Եթե դու ասում ես, որ սուվերեն պետություն ես, բայց թույլ ես տալիս այլ պետություններին քո սուվերենիտետը խլել և այն օգտագործել իրենց թշնամիների դեմ գեոպոլիտիկ պայքարում, դու այլևս չես ընկալվում որպես սուվերեն պետություն՝ դարձյալ իր բոլոր բացասական հետևանքներով։
 
Քաղաքականությունը բավականին բարդ գիտություն է, և մատների արանքով նայելով, երազանքներով, ցանկություններով քաղաքականությամբ զբաղվելը ժողովրդին ու պետությանը միշտ տանում է դեպի կործանման, և ժամանակն է իսկապես լուրջ վերաբերվել քաղաքականությանը, իսկապես լուրջ քննարկումներով ձևակերպել Հայաստանի պետական շահերը և առաջնորդվել բացառապես Հայաստանի պետական շահերով։ Մենք չենք կարող մեր ռազմավարական դաշնակից, իսկ որքան էլ մենք ասենք՝ «Ռուսաստանն այլևս ռազմավարական դաշնակից չէ», դա բառերով չի լինում։ Դրանք հիմնված են պետական շահերի, աշխարհագրության, պատմության վրա։ Արհեստականորեն դու ոչինչ չես կարող փոխել։ Հայաստանը պետք է իր շահերը գիտակցի, և այն պահին, երբ հստակ գիտակցի և որոշի առաջնորդվել սեփական պետական շահերով, միանշանակ կանգնելու է Ռուսաստանի կողքին։
 
 Այլ ճանապարհ մենք չունենք։
Մհեր Ավետիսյան