Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը
Երևանի Victory Park-ում սեպտեմբերի 12-13–ին կհանդիպեն 11 երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի, Սերբիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Քաթարի, Հունգարիայի, Ուրուգվայի և Անգլիայի դիզայներներ, արհեստագործ վարպետներ ու մշակույթի ներկայացուցիչներ՝ «Անցյալի ապագա» միջազգային մշակութային փառատոնի շրջանակում։
Միջազգային հյուրերը Հայաստանում կմնան մինչև սեպտեմբերի 14-ը։
«Անցյալի ապագա» նախագիծը նվիրված է ազգային մշակութային ժառանգության պահպանմանը, վերաիմաստավորմանն ու ժամանակակից աշխարհում նորովի ներկայացմանը։ Փառատոնի առանցքում է էթնիկ նորաձևությունը՝ ազգային տարազների, ավանդական զարդանախշերի և հնագույն արհեստների ժամանակակից մեկնաբանություններով։
Երկու օր շարունակ Victory Park-ը կվերածվի մշակույթների հանդիպման մեծ հարթակի։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են էթնո-նորաձևության ցուցադրություններ, տարբեր ժողովուրդների ազգային հագուստի ներկայացումներ, «Վարպետների քաղաք», դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդես-վաճառք, վարպետության դասեր, շնորհանդեսներ, ստեղծագործական հանդիպումներ, երաժշտական և թատերական ծրագրեր։
«Անցյալի ապագա» փառատոնը ցույց է տալիս, որ ազգային ժառանգությունը միայն անցյալի հիշողություն չէ։ Այն կենդանի ստեղծագործական աղբյուր է, որը կարող է դառնալ ժամանակակից արվեստի, դիզայնի և նորաձևության զարգացման հիմք։ Նախագիծը մշակութային նոր կամուրջներ է ստեղծում երկրների և ժողովուրդների միջև՝ միավորելով ավանդույթը, ստեղծագործ միտքն ու ապագայի տեսլականը։
փառատոնի կազմակերպիչը «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունն է։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Victory Park-ի համագործակցությամբ ու համաֆինանսավորմամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...