Սեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումը
Սեպտեմբերի 13-ին «ԱՅԲ» դպրոցում կկայանա Հայ Գործարարների Ասոցիացիայի կազմակերպած Buissup Challenge-ի եզրափակիչ փուլն ու մրցանակաբաշխությունը Եռօրյա ծրագրի շրջանակում շուրջ 150 երիտասարդ մասնագետներ, միավորվելով բազմապրոֆիլ թիմերում, աշխատել են հայկական խոշոր ընկերությունների ներկայացրած 10 իրական բիզնես մարտահրավերների շուրջ։
Մարտահրավերներ են ներկայացրել Ucom-ը, Union LLC-ն, Coffee House-ը, Yan Products-ը, Cinema Star-ը, Sali-ն, One Way Tour-ը, Maple Leafs Clinic-ը, Dalma Garden Mall-ը և Bacon Product-ը։ Դրանք ընդգրկում են բիզնեսի զարգացման արդիական ուղղություններ`արհեստական բանականություն և թվայնացում, մարքեթինգ և վաճառքներ, հաճախորդների փորձ, մարդկային ռեսուրսների կառավարում և ներքին գործընթացների օպտիմալացում։
Եզրափակիչ օրը թիմերն իրենց լուծումները կներկայացնեն ընկերությունների ներկայացուցիչներին։ Առաջարկները կգնահատվեն՝ ըստ կիրառելիության, նորարարության և ակնկալվող բիզնես ազդեցության։ Լավագույն լուծումների հեղինակ թիմերի միջև կբաշխվի 3,5 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդը։ Օրվա ծրագիրը կմեկնարկի հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի «Խոսքի արվեստ» աշխատարանով, որին կհաջորդեն թիմերի վերջնական աշխատանքն ու մարտահրավերների լուծումների ներկայացումները։
Պաշտոնական փակումը և մրցանակաբաշխությունը կմեկնարկեն ժամը 19։30-ին, որից հետո կանցկացվի գալա ընթրիք և երաժշտական ծրագիր։
Buissup Challenge-ը ստեղծվել է որպես բիզնեսի և մասնագիտական ներուժի հանդիպման հարթակ, որտեղ մասնակիցները ոչ միայն առաջարկում են գաղափարներ, այլև աշխատում են իրական խնդիրների վրա և իրենց լուծումները ներկայացնում անմիջապես որոշում կայացնողներին։
Հայ Գործարարների Ասոցիացիայի մասին 2019 թվականին հիմնադրված Հայ Գործարարների Ասոցիացիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը Հայաստանի և միջազգային բիզնես համայնքների միջև համագործակցության հարթակ է ձևավորում։ Իր գործունեության յոթ տարիների ընթացքում Ասոցիացիան իրականացրել է բազմաթիվ գործարար միջոցառումներ և նախաձեռնություններ։ Հայ Գործարարների Ասոցիացիայի նախագահն է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...