Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
2026 թվականի խորհրդարանական ընտրություններն ընթացան իշխող համակարգի կողմից պետական ապարատի աննախադեպ գործադրման պայմաններում։ Թոշակների ու նպաստների թիրախային ավելացումները, ընտրազանգվածին ուղղված ֆինանսական ներարկումները, ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումներն ու կալանավորումները ստեղծել էին մի իրավիճակ, որտեղ իշխանությունը փորձում էր ամեն գնով վերահսկել ընտրական գործընթացը։
Այս ամբողջ ճնշման ու պետական ռեսուրսի չարաշահման ֆոնին, սակայն, արձանագրվեց հետևյալ պատկերը. Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի փաստարկած տվյալներով, ընդդիմադիր 4 հիմնական ուժերը 2021 թվականի համեմատ ստացան 80 %-ով ավելի քվե՝ ընդհանուր առմամբ կրկնապատկելով իրենց ձայները։ Սա կարևոր ցուցանիշ է. երբ իշխանությունը գործադրում է վարչական ու ֆինանսական ողջ արսենալը, բայց ընդդիմադիր քվեն աճում է գրեթե 2 անգամ, դա նշանակում է, որ պետական ռեսուրսի ազդեցության լիմիտը սպառված է։ Համակարգային ճնշումներն այլևս չեն աշխատում այնպես, ինչպես նախկինում, իսկ հանրային դիմադրողականությունը հասել է այն մակարդակի, որ վարչական լծակներով հնարավոր չէ կասեցնել ձայների արտահոսքը։
Այս իրավիճակը ցույց է տալիս, որ ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր, որը պահանջում է հստակ ինստիտուցիոնալ աշխատանք։ Եթե նման ճնշումների պայմաններում ընդդիմադիր դաշտն ապահովել է նման աճ, ապա հետևողական քաղաքական ու կազմակերպչական աշխատանքի, ընտրական աշխարհագրության ընդլայնման և ռեսուրսների ճիշտ տեղաբաշխման դեպքում իշխանափոխությունը դառնում է լիովին հասանելի նպատակ։
2026-ի ընտրությունների արդյունքները փաստեցին. իշխող ուժի վերահսկողությունը ձևական է, իսկ համակարգված ինստիտուցիոնալ աշխատանքի դեպքում քաղաքական փոփոխություններն անխուսափելի են։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...