Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»
Ադրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՀին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ

Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իլհամ Ալիևը նախօրեին մի շարք հայտարարություններ է արել, որոնց շարքում կան ակնհայտ ցինիզմով պարուրված ստեր, Հայաստանի ու հայության հասցեին նոր սպառնալիքներ, նաև... զվարճալի դրվագներ:

Սկսենք համեմատաբար զվարճալի էպիզոդից: Ալիևը հայտարարել է, թե Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է: Հասկանալի է՝ պատերազմական հանցագործությունների դիմած, Արցախի հայության դեմ ցեղասպանական բնույթի ոճրագործություն կատարած Ալիևին ջղայնացնում է, որ Եվրոպայի խորհրդարանը մի քանի բանաձևեր է ընդունել, որոնք արծարծում են հայության շահերը: Այստեղից էլ Ադրբեջանի նախագահի պիտակավորող արտահայտությունները: Բայց այստեղ «զվարճալին» այն է, թե ով է նման բաներ ասում. Իլհամ Ալիևը, որ տարածաշրջանում ամենից կոռումպացված իշխանության ղեկավարի ու ժառանգական բռնապետի համարում ունի: Երկրորդ. նույն Ալիևի ռեժիմը, կարելի է ասել՝ բացեիբաց նավթադոլարներով «գնել» է տարբեր եվրոպական քաղգործիչների, ինչը, ի դեպ, մի քանի դեպքերում բացահայտվել է տարբեր արևմտյան լրատվամիջոցների կողմից: Եվ երրորդը. արևմտյան քաղաքական շրջանակներին կոռուպցիոներ է համարում մի կոռուպցիոներ, որի ռեժիմը եվրոդեսպանների ու ոչ միայն եվրոդեսպանների «դեսանտ» է տանում հայաթափված Արցախ՝ հայկական բազմադարյա պատմամշակութային ժառանգության հուշարձանները ներկայացնելով, իբր, աղվանական...

Ավելի լուրջ. Ալիևը նաև հայտարարել է, թե «Ադրբեջանը երբեք չի մոռանա Խոջալուի զոհերին, ավերված մզկիթներն ու մշակութային օբյեկտները», իսկ այդ իրադարձությունների հիշողությունը, ըստ նրա, պետք է պահպանի ադրբեջանական հասարակության զգոնությունը: Նա նաև հայտարարել է, թե պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը թիրախավորել է միայն ռազմական օբյեկտներ, միայն հայկական զինուժը: Սա արդեն ցինիզմից էլ այն կողմ է, քանի որ հենց նույն ադրբեջանական հրոսակներն էին նկարահանել և համացանցում տարածել տեսանյութեր, թե ինչպես են խոշտանգում ու սպանում իրենց վերահսկողության տակ անցած բնակավայրերից հեռանալ չկարողացած քաղաքացիական բնակչությանը, տարեց մարդկանց: Ավելին, ադրբեջանական համացանցային սեգմենտում քիչ չեն տեսանյութերն ու լուսանկարները, թե ինչպես են պղծում հայկական գերեզմանատները, ջարդում տապանաքարերը, անում այլ թրքաբարո այլանդակություններ:

Դա է թուրք-ադրբեջանցիների էությունը:

Բայց այլ պահ է հետաքրքիր. այն, որ Ալիևը փորձում է հիմնավորել իր ղեկավարությամբ պետական քաղաքականության մակարդակի հասցված հայատյացությունը: Հորինվում են ինչ-որ ավերված մզկիթներ, այլ «մանրամասներ»: Այդ ամենը նրա համար է, որ լեգիտիմացնեն Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, բնաջնջումը, ինչպես, օրինակ՝ ժամանակին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարեր խճաքարի վերածեցին:

Սա, իհարկե, Ալիևի սպառնալի հայտարարությունների շարքում վերջինը չէ, գուցե նաև ամենից տպավորիչն էլ չէ: Սակայն բացահայտ վկայություն է այն բանի, որ ի դեմս Իլհամ Ալիևի, ի դեմս նրա գլխավորած բռնատիրական վարչակազմի՝ գործ ունենք մեկի հետ, որը ինչ նպատակադրում ասես ունի, բացի խաղաղությունից:

Ի՞նչ խաղաղություն, եթե Ադրբեջանը շարունակում է գերված ու բանտարկված պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, եթե բացահայտ ագրեսիվ գործողություններ է կատարում, եթե շարունակում է օկուպացված պահել անմիջականորեն ՀՀ տարածքի մի որոշակի մաս, ավելին՝ Հայաստանը հռչակում է «արևմտյան Ադրբեջան», պետականորեն կազմակերպում է Հայաստանը փաստացի զավթելու նպատակ հետապնդող միջոցառումներ:

Ասենք, նրա նպատակները անթաքույց են և անփոփոխ. կլանել Հայաստանը՝ շարունակական զիջումներ կորզելով, վերացնել հայկական պետականությունը, Հայաստանը հայաթափել, ինչպես դա արվեց Արցախի դեպքում: Առնվազն՝ դենացիֆիկացնել, դեմիլիտարիզացնել, ապասուբյեկտացնել:

իտարիզացնել, ապասուբյեկտացնել: Բայց խնդիրը թշնամին չէ: Հասկանալի է, որ թշնամու նպատակը ամենևին էլ մեր լավ լինելը չէ: Խնդիրն այն է, որ զուգահեռաբար Հայաստանում հայ ժողովրդին պատերազմով սպառնում է... իր իսկ իշխանությունը, ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Սա շատ ավելի հետաքրքիր ու ցավոտ պահ է: Փաշինյանի իշխանությունը, եթե կուզեք՝ ՔՊ վերնախավը «խաղաղություն» բառը յուրօրինակ թմրանյութի է վերածել: Դա այն հմայախոսությունն է, որն օգնում է որոշակի թմբիրի մեջ պահել բնակչության մի որոշակի մասին:

Մյուս կողմից՝ ինչ խոսում են, սպառնում են պատերազմով: Փաշինյանն ուղիղ ասում է, որ Տիգրանաշենը անվանում է Քյարքի, որպեսզի խաղաղությունը չվտանգի: Արցախի մասին չեն խոսում, որպեսզի խաղաղությունը չվտանգեն: Ասենք, ի՜նչ չխոսել: Փաշինյանը հպարտանում է, թե «փակել է Ղարաբաղյան շարժման էջը», այլևս Ղարաբաղը թոկ չի Հայաստանի վզին: Մի խոսքով, Արցախի հարցը ոչնչացրել է և նետել խորը անդունդը:

Ասում են՝ բա գերինե՞րը: Պատասխանում են, թե գերիների հարցը դնենք դարակը, որ խաղաղությունը չվտանգվի: Ասում են՝ հապա պատմամշակութային ժառանգության հուշարձաննե՞րը: Ասում են՝ դա էլ դնենք դարակը, որ խաղաղությանը չվտանգի:

Լավ, դա ի՞նչ խաղաղություն է: Ինչի՞ հիման վրա խաղաղություն է, որ մեր ինքնության, մեր ազգի ավան, մեր մի տեղանվան մասին մեկ խոսքով կարող է քարուքանդվել:

Դա խաղաղություն չէ: Դա պարզ շանտաժ է: Չարաշահում է: Սպառնալիք է: Ինչ ասես: Բայց խաղաղություն չէ:

Ու հասկանալի է՝ Փաշինյանն ինքն էլ հրաշալի գիտի, որ դա խաղաղություն չէ: Ի վերջո, ինքն էլ հո իր իսկ քարոզչության տակ չի մնացե՞լ: Ու նա տեսնում և հասկանում է, որ շատերն են դա հասկանում: Այստեղից էլ՝ ագրեսիան ու հարձակումները ընդդիմադիր ուժերի, Եկեղեցու, ազգային ու ավանդական կառույցների վրա: Այսինքն՝ բոլոր այն ուժերի և շրջանակների վրա, որոնք կարող են կամ ի վիճակի են դիմադրել որդեգրված քարուքանդող «քաղաքականությանը», թշնամուն շարունակական զիջումներով ու թշնամու առաջ նվաստանալով իշխանություն պահելու փաշինյանական «ստրատեգիային»:

Ի դեպ, այս ամենի մեջ շատ սահուն տեղավորվում է նաև Հայաստանը Ռուսաստանի հետ թշնամացնելու փաշինյանական ծրագիրը: Տարօրինակ չէ՞ միթե, որ սեփական ժողովրդին ադրբեջանական նոր հնարավոր հարձակումներով կամ Ադրբեջանի կողմից պատերազմով սպառնացող Փաշինյանը համարձակորեն թշնամանում է Ռուսաստանի նման տերության հետ: Քիչ հավանական է, իհարկե, որ Ռուսաստանը «հատուկ ռազմական գործողություն» սկսի Հայաստանի դեմ: Բայց որ Հայաստանը բացարձակ մենակ կմնա թուրքական ու ադրբեջանական սպառնալիքների հանդիման, ակնհայտ է: Ու դա միայն մենք չէ, նաև շատ փորձագետներ են խոսում այդ մասին: Չէ, զգուշացնում:

Թեպետ, սա արդեն մի փոքր այլ խոսակցության նյութ է:

Իսկ մեծ հաշվով, հիմնականն այն է, որ «խաղաղություն» բառն ու դրա հաճախակի արտասանությունը ոչ մի դեպքում խաղաղություն չեն կարող բերել, ձևավորել, ապահովել: Ուզում եք՝ օրումեջ հեծանվավազք արեք, միջակայքում՝ ֆեստիճռռիկներ, վերջում էլ՝ հրավառություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում