Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են:

Ընդհանուր ելույթներ, հասցեական ու անհասցե կոչեր, և ոչ մի կոնկրետ առաջարկություն: ՄԱԿ-ը որպես միջազգային թիվ մեկ կառույց՝ կորցնում է իր լրջությունն ու ազդեցիկությունը: Այն դարձել է պետությունների ղեկավարների հավաքատեղի, զրուցատաղավար, որտեղ դեռ ավանդույթի ուժով ձգտում են միջազգային պրոբլեմների համար համատեղ լուծումներ գտնել: Այնինչ դա վաղուց արդեն իլյուզաներ են:

Աշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան: Նրանք են թելադրում միջազգային օրակարգը, նրանք են որոշում, թե որտեղ ինչ պետք է տեղի ունենա, համաշխարհային շուկայում ու տեխնոլոգիական աշխարհում, տիեզերոում ու ընդերքում ինչ իրավիճակ պետք է լինի...

Շուրջ մեկ տասնյակ երկրներ փորձում են խոշոր եռյակից որևէ մեկի կամ երկուսի շուրջ, դիրքավորել՝ նպատակ ունենալով պահպանել իրենց ռեգիոնալ դերակատարումը և ապահովել ռեգիոնալ իրենց լիդերության մրցակցայնությունը: Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Իրանը, Թուրքիան, Իսրայելը, Գերմանիան, Ֆրանսիան, Ճապոնիան ձգտում են փոփոխվող աշխարհի նոր իրողություններում չկորցնել իրենց դիրքերը և որոշ չափով ազդեցություն ունենալ աշխարհաքաղաքական գործընթացների վրա:

ՄԱԿ-ի ԳԱ այս նստաշրջանը, թեկուզև փորձում էր խնամքով թաքցնել, այնուամենայնիվ երևում էր, որ աշխարհի երկրների մեծ մասի համար գլխավոր խնդիրը մնում է զարգացումների անորոշությունները:

Իսկ մեր տիպի երկրների համար, որոնք, պատմության հերթական շրջափուլում, մեղմ ասած՝ «իրենց խելքից» կրկին հայտնվել են համաշխարհային հարաբերությունների ձևափոխման զոհասեղանին՝ մնում է կազմակերպել ինքնախաբեության ֆեստիվառներ, անորակ համերգներ ու բրդուճ ուտելու փառատոններ՝ հույս փայփայելով, որ Աստված բարեգութ կլինի և այս անգամ նոր ցեղասպանության կամ պետականության կործանման չի տանի:

Այնինչ, 2021 թվականից հետո, որպես հանրույթ, եթե քաղաքականապես բավարար խելացի գտնվեինք, փոխեինք պարտված ու կապիտուլյացված կառավարությանը՝ ադրբեջանցիների դրդմամբ ոչ թե աշխարհի զոհասեղանին կհայտնվեինք, այլ օգտվելով վերջին տարիներին եղած մի շարք գործընթացներից՝ այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ: