Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր Ավետիսյան

Այլևս ակնհայտ է, որ Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի և իր քաղաքացիներին տրամադրում է Ռուսաստանի դեմ՝ բացահայտ հայտարարելով, որ պետք է հասնել Ռուսաստանի ռազմավարական պարտության, այսինքն՝ քանդել Ռուսաստանը։

 Հիմա այս ֆոնին մեր ռեգիոնալ պետությունները ինչպիսի՞ դիրքավորում ունեն։ Օրինակ՝ տասնամյակներով Եվրամիությանն ինտեգրվելու սպասող Թուրքիան հայտարարում է, որ իր համար եվրոինտեգրումն այլևս պրեարիտետ չէ, և նա չունի նպատակ Եվրոպային ինտեգրվել։ Ադրբեջանը հայտարարում է, որ հետ է կանչելու իր մանդատը Եվրախորհրդից, և առհասարակ Ալիևը հայտարարում է, որ Եվրոպարլամենտը դա կոռումպացված պաշտոնյաների հավաքույթ է։ Փաստացի Ադրբեջանը ևս ֆիքսում է, որ ցանկություն չունի գնալու Արևմուտք և դառնալու Եվրամիության անդամ։

 Գրեթե Եվրամիություն հասած Վրաստանը հետ է փախնում Եվրամիությունից՝ բառիս բուն իմաստով փախնում, որպեսզի չդառնա Արևմուտքի ձեռքի գործիք Ռուսաստանի դեմ գեոպոլիտիկ պայքարում, իսկ որ նման վտանգ կա, խոստովանել է անձամբ Իվանիշվիլին՝ հայտարարելով, որ Արևմուտքը իրեն առաջարկում է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, մի քանի օրում, բնականաբար, Վրաստանը կպարտվի, հետո նրանք կբարձրանան լեռները և կդառնան պարտիզան։ Վրաստանն այսպես չի ցանկանում դա, և նրանք ևս հեռու են մնում Եվրամիությունից։

 Մեր մյուս հարևան Իրանը փաստացի պատերազմի մեջ է հավաքական Արևմուտքի հետ և դարձյալ չունի հարաբերություններ Եվրամիության ու Արևմուտքի հետ։

 Հիմա մեր տարածաշրջանում միակ պետությունը, որ, ի հակառակ իր հարևանների տրամադրվածությունների և հաշվի չառնելով այն հանգամանքը, որ փաստացի Եվրամիությունը պատրաստվում է Հայաստանի միակ ռազմավարական և բարեկամ պետության դեմ պատերազմի, օրենք է ընդունում և ցանկություն հայտնում ինտեգրվել եվրոպական ընտանիք։

 Սա գեոպոլիտիկ առումով խայտառակ քաղաքական սխալ է, որի գինը վճարելու է Հայաստանի ժողովուրդը և հայոց պետականությունը։ Բայց պետք է նաև հասկանալ, որ մեր տարածաշրջանի պետությունները հեռու են ուզում մնալ Եվրամիությունից ոչ միայն այն պատճառով, որ չեն սիրում եվրոպացիներին կամ նրանց, այսպես ասած, արժեհամակարգը, այլ լավ հասկանում են, որ այս պահին Եվրամիության հետ լինել նշանակում է, որ նրանք ևս պետք է կռվեն Ռուսաստանի դեմ, բայց ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը և առհասարակ Ռուսաստանի կողքի հարևան պետություններից ոչ մի խելքը գլխին պետություն չի ցանկանում կռվել Ռուսաստանի հետ։

 Հիմա մենք՝ որպես ժողովուրդ, կանգնած ենք ընտրության առջև. գնում ենք Արևմուտք, միանում ենք Արևմուտքին և կռվում ենք Ռուսաստանի դեմ, որովհետև Արևմուտքը մեզ չի տալու այլընտրանք. եթե մենք իրենց հետ ենք, մենք պետք է կռվենք Ռուսաստանի դեմ, թե մենք կանգնում ենք Ռուսաստանի կողքին, մեր պետականությունը ամրապնդում ենք, և Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, մեզանից չի պահանջում իր հետ միասին կռվել Արևմուտքի դեմ։

 Մենք կարող ենք հանգիստ Ռուսաստանի կողքը ապրել, մինչև Ռուսաստանը կկռվի և կհաղթի Արևմուտքին, որից հետո մենք արդեն նոր աշխարհաքաղաքական իրավիճակում կորոշենք Ռուսաստանի հետ միասին մեր հարաբերությունները ինչպես է կառուցվելու հավաքական Արևմուտքի հետ։

 Եվ այս կոնտեքստում հետաքրքիրն այն է, որ փաստացի Թրամփի ուղի և նմանատիպ այլ գործառույթներով ընդամենը փորձում են մեզ՝ հայերիս, համոզել, որ հնարավոր է առանց Ռուսաստանի խաղաղություն ապահովել մեր տարածաշրջանում, որը հնարավոր չէ և միֆ է, բայց դա անում են ընդամենը այն պատճառով, որպեսզի մենք, հավատալով, թե իբր հնարավոր է առանց Ռուսաստանի հասնել խաղաղության, փչացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ և Ռուսաստանին հեռացնենք մեր ռեգիոնից՝ քանդելով մեր պետության և տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը։

 Ահա նման իրավիճակում ենք հայտնվել մենք, բայց մեր քաղաքական էլիտաները և հասարակությունը, այս ամենը անտեսելով, զբաղված են առօրյա կյանքով և, հավատալով Արևմուտքի տեսլականին, որ Հայաստանում և տարածաշրջանում կա խաղաղություն ու ամեն ինչ նորմալ է, ապրում ենք մեր առօրյա կյանքով, ուրախանում ենք, քեֆ ենք անում և միայն խելքի ենք գալու փաստացի այն պահին, երբ արդեն կսկսվի պատերազմը, երբ արդեն հայոց պետականությունը, մեր ժողովրդի անվտանգությունը տեսանելիորեն լինելու է վտանգի տակ։

 Սա լավ սցենար չէ, և մենք իրավունք չունենք այս սցենարով գնալու։ Շարունակաբար կներկայացնեմ, թե ինչ պետք է անել այս քաոսից մեր երկիրն ու ժողովրդին փրկելու համար։

 Աստված մեզ ուժ ու միտք տա, որպեսզի կարողանանք խորհել և հասկանալ մեր ապագա անելիքները՝ ի սեր Հայաստանի։