Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Առաջնորդության գինը» խորագրով 13-րդ ամենամյա տարածաշրջանային HR համաժողովի «Թվային փոխակերպման դերը» պանելային քննարկմանը։ Ucom-ը միջոցառման տեխնոլոգիական գործընկերն էր։ Այն կազմակերպել էին Հայաստանի ՄՌ Ասոցիացիան և Cascade People & Business-ը
Պանելային քննարկման ընթացքում Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է կազմակերպական փոփոխություններին, տեխնոլոգիաների ներդրման մարտահրավերներին և այդ գործընթացում մարդկանց ու առաջնորդների դերին։
«Թվային փոխակերպման իրական արժեքը միայն ներդրված տեխնոլոգիաներով չի չափվում։ Յուրաքանչյուր փոփոխության հիմքում մարդիկ են՝ նրանց պատրաստակամությունը սովորելու, փոխվելու և նոր ձևով աշխատելու։ Առաջնորդի պատասխանատվությունն է ոչ միայն ճիշտ տեխնոլոգիական որոշումներ կայացնել, այլև թիմին օգնել հասկանալ փոփոխության նպատակը և անցնել այդ ճանապարհը միասին», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ը՝ որպես համաժողովի տեխնոլոգիական գործընկեր, աջակցել է միջոցառման իրականացմանը՝ կարևորելով մասնագիտական հարթակները, որտեղ քննարկվում են տեխնոլոգիական զարգացման, կառավարման և մարդկային կապիտալի փոխկապակցված հարցերը։
«Մենք սովորաբար տեսնում և գնահատում ենք առաջնորդության տեսանելի արդյունքը, բայց հազվադեպ ենք խոսում այն գնի մասին, որը վճարվել է այդ արդյունքի համար։ Այս համաժողովը կենտրոնանում է «կադրից դուրս» մնացած կարևոր հանգամանքների՝ այն ջանքերի, աշխատանքի, կորուստների ու ձախողումների վրա, որոնք կանգնած են յուրաքանչյուր հաջողության հետևում», - ասել է, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի հիմնադիր և նախագահ Արփի Կարապետյանը։
13-րդ Ամենամյա տարածաշրջանային HR համաժողովը մեկ հարթակում համախմբել էր 7 երկրի ավելի քան 300 մասնագետների, բիզնես առաջնորդների և փորձագետների։ Մասնակիցները քննարկել են տաղանդների ներգրավումն ու զարգացումը, աշխատաշուկայի փոփոխությունները, կազմակերպությունների դիմակայունությունը, թվայնացման ազդեցությունը բիզնեսի վրա, ինչպես նաև դժվար որոշումների կայացումն ու դրանց հետևանքները։
Համաժողովն անցկացվել է Երևանի երկաթուղային կայարանում՝ որպես շարժման, ընտրության և նոր ուղղություն վերցնելու խորհրդանիշ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...