Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան
Երեկ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին մենք մեծ խմբով այցելեցինք Եռաբլուրի զինվորական պանթեոն՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու հայրենիքի ազատության համար նահատակված մեր եղբայրներին, և վերահաստատելու մեր հանձնառությունը՝ շարունակելու մեր պայքարն արդարության և մեր ժողովրդի իրավունքների վերականգնման համար։
Մեր այցելությանը զուգահեռ, Եռաբլուր էին գալըս բազմաթիվ քաղաքացիներ, հանրային գործիչներ, լրագրողներ, պանթեոնը ողողված էր խունկի բույրով և խոնարհված ծաղիկներով։ Բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը, ովքեր մեր եղբայրների կյանքը դրեցին զոհասեղանին, նրանց թիկունքում պատրաստվելով պարտության և հանձման։
Այսօր էլ նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին։ Ուստի մեր նահատակված հերոսների հիշատակը պահանջում է շարունակել պայքարը մեր երկրի ազատության և մեր ժողովրդի իրավունքների համար՝ աննահանջ և անկոտրում։ Հավերժ փառք մեր հերոսներին, Աստված զորավիգ մեր հայրենիքին ու նրա համար պայքարող ժողովրդին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...