Եթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանը
««Ուժեղ Հայաստան» դաշինքը միշտ դատապարտել է կաշառք տալու առհասարակ գաղափարը»,- այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը՝ այնդրադառնալով ընտրակաշառք բաժանելու հետ կապված մամուլի հրապարակումներին։
Նա շարունակեց․ «Եթե, օրինակ, իշխանությունն այդքան վստահ էր, որ ընդդիմադիր ուժը ընտրակաշառք բաժանելով է քվե ստացել, ոչինչ իրեն չէր խանգարում միանալ մեր խմբակցության անունից ներկայացված դիմումին և պնդել, որպեսզի ընտրության արդյունքները չեղարկվեն և նոր ընտրություն նշանակվի։ Նման պահանջ չներկայացնելը, ինքնին հուշում է, հիմնավորում է այն կանխավարկածը, որ իշխանությունը բոլորից լավ գիտի, որ ինքը ունի լեգիտիմության դեֆիցիտ։ Նրանք չունեն այն ընտրողների զանգվածը, որը նախկինում ունեին»։
Հարությունյանի դիտարկմամբ՝ նույնիսկ ընտրախախտումների պարագայում իշխանությանը վստահել է ընտրության արդյունքներով 50 %-ից քիչ մարդիկ։
«Սա նշանակում է, որ իրենք նույնիսկ ձայնագողության արդյունքում ունեն լուրջ լեգիտիմության դեֆիցիտ։ Ընտրակաշառքը դատապարտել ենք և դատապարտում ենք»,- հավելեց քաղաքական գործիչը։
Ինչ վերաբերում է ընտրակաշառքի հետ կապված ձայնագրությունների հանրային հարթակ ներթափանցմանն, ապա պատգամավորը վստահաբար պնդեց, որ այդ ամենի հետ «Ուժեղ Հայաստան» դաշինքը որևէ առնչություն չունի։
«Չկա մեղադրական դատական ակտ, լինելու դեպքում առնվազն պետք է հիմնավորվի, որ «Ուժեղ Հայստան» դաշինքն է այդ գումարը տվել կամ ինչ-որ մեկն ասել՝ տարեք տվեք, որ գան մեզ քվեարկեն։Հակառակ դեպքում՝ ձայնագրության մասով պնդել, որ կա ընտրակաշառք,դա իրավական աբսուրդ է։ Կա՞ր ընտրակաշառք՝ չեղարկեիք ընտրության արդյունքները»,- հայտարարեց քաղաքական ուժի ներկայացուցիչը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...