Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) վերջնական զեկույցը հաստատում է այն խնդիրների լրջությունը, որոնց մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բարձրաձայնել էր ընտրական գործընթացի ընթացքում։

Առանձնահատուկ նշանակություն ունի ԵԽԽՎ-ի գնահատականը՝ կապված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հետ, որով երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել՝ առանց վերաքվեարկություն նշանակելու։ Ըստ զեկույցի, հաշվի առնելով այդ որոշման հետևանքները՝ դրա հիմնավորումը բավարար չի եղել։ Եթե հաշվի առնվեին նշված ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարել էր սահմանված շեմը և պետք է ստանար խորհրդարանական ներկայացվածություն։ Այսպիսով, ԿԸՀ-ի որոշումն անմիջական ազդեցություն է ունեցել ոչ միայն մեկ քաղաքական ուժի, այլև Ազգային Ժողովի վերջնական կազմի վրա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար սա սկզբունքային հարց է։ Կուսակցությանը արհեստականորեն խորհրդարանական ներկայացվածությունից զրկելը ընտրողների անհրաժեշտ աջակցության առկայության պայմաններում, չի կարող դիտարկվել որպես ընտրությունների վարչարարության զուտ տեխնիկական խնդիր։ Նման որոշումը խաթարում է քաղաքացիների վստահությունը թե՛ ընտրական գործընթացի, թե՛ պետական ինստիտուտների նկատմամբ և արմատապես խեղաթյուրել է Ազգային ժողովի քաղաքական պատկերը՝ խորհրդարանից դուրս թողնելով այն քաղաքական ուժին, որը, համաձայն ԵԽԽՎ-ի եզրակացությունների, կարող էր հաղթահարել օրենքով սահմանված շեմը։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում նաև կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետագա քրեական հետապնդումը, որի շրջանակում ընտրություններից հետո նա կալանավորվել է։ Ընտրությունների ավելի լայն համատեքստում ԵԽԽՎ-ն արձանագրել է նաև ընդդիմության նկատմամբ ճնշումների և իրավապահ մեխանիզմների կիրառման հետ կապված խնդիրներ, նշելով, որ ընտրությունների հետ կապված իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ հիմնականում վերաբերել են ընդդիմության ներկայացուցիչներին և ստեղծել են իրավապահ մեխանիզմների ընտրովի կիրառման տպավորություն։ Այս համատեքստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը անհրաժեշտ է համարում միջազգային հանրության կողմից օբյեկտիվ գնահատական ստանալ ինչպես կուսակցության խորհրդարանական ներկայացվածությունից զրկելու, այնպես էլ նրա առաջնորդի նկատմամբ իրականացվող հետապնդման հանգամանքներին։

Հատկանշական է նաև ԵԽԽՎ-ի առաջարկությունների բովանդակությունը՝ ընտրական վարչարարության անկախության և անաչառության ամրապնդում, վերաքվեարկության և ընտրական մարմինների որոշումների բողոքարկման ընթացակարգերի կատարելագործում, վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելում, նախընտրական քարոզարշավների ֆինանսավորման թափանցիկության բարձրացում և ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների ապահովում։ Առաջարկությունների ծավալն ինքնին վկայում է համակարգային խնդիրների առկայության մասին, որոնք պահանջում են ինստիտուցիոնալ լուծումներ։

Դիմում ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, Եվրոպական միությանը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, Եվրոպայի խորհրդին և միջազգային այլ ժողովրդավարական կառույցներին՝ կոչ անելով չսահմանափակվել արձանագրված խնդիրների փաստմամբ և ապահովել Հայաստանում իրավիճակի հետևողական միջազգային մշտադիտարկումը։ Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև ընտրություններից հետո պետական մարմինների կողմից ընդունվող այնպիսի որոշումների վրա, որոնք կարող են փոխել քաղաքացիների քաղաքական ներկայացվածության արդյունքը։

Ժողովրդավարությունը ստուգվում է ոչ միայն նրանով, թե ինչպես է իրականացվում քվեարկությունը, այլև նրանով, թե որքանով են պետական ինստիտուտները հարգում քվեարկության արդյունքների քաղաքական հետևանքները։ Օրենքի գերակայությունը, քաղաքացիների ազատ կամարտահայտությունը, քաղաքական բազմակարծությունը և քաղաքական գործընթացի մասնակիցների հավասարությունը հիմնարար սկզբունքներ են, որոնց պահպանումը չի կարող կախված լինել քաղաքական նպատակահարմարությունից։ Միջազգային ժողովրդավարական հանրությունը չի կարող աչք փակել այնպիսի որոշումների և գործողությունների վրա, որոնք կարող են կասկածի տակ դնել այդ սկզբունքները և քվեարկությունից հետո փոխել քաղաքացիների քաղաքական ներկայացվածությունը։ Հենց այս արժեքների հետևողական պաշտպանությունը, այլ ոչ թե քաղաքական նպատակահարմարությունը, պետք է որոշիչ լինի միջազգային կառույցների վերաբերմունքի համար Հայաստանի ժողովրդավարական գործընթացների նկատմամբ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը և հետամուտ է լինելու, որպեսզի միջազգային դիտորդների արձանագրած խնդիրները ստանան կոնկրետ իրավական և ինստիտուցիոնալ գնահատական։

«Բարգավաճ Հայաստանը» շարունակելու է իր պայքարը կուսակցության առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի օր առաջ ազատության համար։ Այս ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցների և ինստիտուտների հետ։ Ազատությո՛ւն Գագիկ Ծառուկյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։