Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Միջազգային

Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերը

Բուլղարիայում հնչած կրակոցները ցնցել են տեղի ֆուտբոլային և գործարար աշխարհը. Պլովդիվում սպանվել է տեղի «Բոտև» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, 53-ամյա խոշոր գործարար Իլիյան Ֆիլիպովը: Մահվան փաստը պաշտոնապես հաստատել է Բուլղարիայի Ներքին գործերի նախարարությունը, գրում է armsport.am-ը:

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը։ Ֆիլիպովը սպանվել է գլխին ստացած մեկ հրազենային վնասվածքից՝ իրեն պատկանող անշարժ գույքի տարածքում: Շրջանային դատախազ Վանյա Խրիստևան հաստատել է, որ հարուցվել է քրեական գործ՝ կանխամտածված սպանության հատկանիշներով։

Այս պահին Պլովդիվում մեծամասշտաբ ոստիկանական գործողություն է իրականացվում։ Քաղաքի մուտքերն ու ելքերը խիստ հսկողության տակ են, ստուգվում են կասկած հարուցող բոլոր մեքենաները: Սպանության վայրի մոտակայքում անտառային զանգված կա, և ոստիկանությունը ստուգում է վարկածը, ըստ որի՝ մարդասպանը թաքնվել է հենց այնտեղ ու դարանակալել գործարարին։ Առայժմ ձերբակալվածներ կամ կասկածյալներ չկան, հայտնի չէ նաև՝ արդյոք նախկինում Ֆիլիպովը սպառնալիքներ ստացել է, թե ոչ։

Իլիյան Ֆիլիպովը «Բոտևի» մաժորիտար բաժնետերն էր դարձել 2025 թվականի հունիսին: Նրա անվան հետ է կապված նաև ակումբի տնային արենայի՝ «Խրիստո Բոտև» մարզադաշտի կառուցումը, որն ուղեկցվել էր ֆինանսական վեճերով և շինարարության ժամանակավոր դադարներով՝ պետությունից հավելյալ ֆինանսավորում պահանջելու պատճառով։ Բուլղարիայի ընթացիկ առաջնությունում «Բոտևը» վաստակած 16 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ Հատկանշական է, որ վերջին օրերին Ֆիլիպովը ֆուտբոլային հարցերի շուրջ հրապարակային սուր բանավեճի մեջ էր մտել ֆուտբոլային հայտնի գործիչ, Սոֆիայի «Սլավիայի» նախագահ Վենցեսլավ Ստեֆանովի հետ։

Ֆիլիպովը հայտնի ֆիգուր էր նաև բիզնես ոլորտում. նա դեռ 2000 թվականից հանդիսանում էր PIMK խոշոր տրանսպորտային և շինարարական ընկերության հիմնադիրն ու ղեկավարը։ Գործարարի անունը հաճախ է շրջանառվել տարբեր հանրային և բիզնես կոնֆլիկտների, այդ թվում՝ Պլովդիվում շինարարական թույլտվությունների և տրանսպորտային հարկերի շուրջ ծագած վեճերում։ Նախորդ տարվա մարտին նա որպես վկա հարցաքննվել էր Թուրքիա բեռնատարներով կոկաինի ենթադրյալ տեղափոխման գործով, սակայն ստուգումների արդյունքում ընկերությունում որևէ խախտում չէր հայտնաբերվել։ Սպանությունից ընդամենը երեք օր առաջ Ֆիլիպովը ներկա է գտնվել Պլովդիվում կայացած հանրային միջոցառման:


Հետևեք
 մեզ՝ այստեղ