Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան

Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական բազաների կրճատումը՝ Պարսից Ծոցից մինչև Կովկաս փոխում է ուժերի հավասարակշռությունը։ Ամերիկյան գերիշխանությանն աստիճանաբար փոխարինելու է գալիս Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մրցակցությունը: Իսկ Իսրայելը դառնում է կարևոր դերակատար։

Եթե այս միտումը պահպանվի, առաջիկա տասնամյակի ընթացքում Իրանը կկարողանա ընդլայնել իր ազդեցությունը Իրաքի տարածքով դեպի Կովկաս, Թուրքիան կփորձի ընդլայնվել Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, իսկ Ռուսաստանը բնականաբար ձգտելու է պահպանել իր անվտանգության հարավային գոտին։

Թուրքիայի և Ադրբեջանի համար Սյունիքի 45 կիլոմետրանոց հատվածը «Միջին միջանցքի» բացակայող օղակն է։ Դրա նկատմամբ անուղղակի վերահսկողությունը նրանց ուղիղ ճանապարհ կբացի Ստամբուլից դեպի թյուրքական Կենտրոնական Ասիա։

Իրանի համար, Հայաստանի հետ սահմանը կորցնելը ռազմավարական սպառնալիք է։ Հայաստանի տարածքով անցնող երթուղու կորուստը կսահմանափակի Իրանի ուղիղ հասանելիությունը դեպի Սև ծով և Եվրոպա՝ մեծացնելով մրցակիցների կողմից վերահսկվող երթուղիներից նրա կախվածությունը։ Իրանը ձգտում է դառնալ հյուսիսից դեպի Հնդկաստան տանող երթուղու առանցքային օղակը։ Իսկ «Միջին միջանցքը» շրջանցում է Իրանը՝ նվազեցնելով նրա տարանցիկ նշանակությունն ու ազդեցությունը։
Բացի այդ, իր հյուսիսային սահմանի երկայնքով «պանթյուրքական միջանցքի» ստեղծումը Թեհրանի համար երկարաժամկետ վտանգ է՝ կապված Իրանի ադրբեջանցիների շրջանում ազգայնական տրամադրությունների հնարավոր ակտիվացման հետ։

Հետևաբար Թեհրանը Սյունիքը դիտարկում է որպես ռազմավարական սահմանագիծ՝ պահանջելով պահպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը և թույլ չտալ ամերիկյան ռազմական ներկայության հաստատումը։ Նրա համար անընդունելի է, որ TRIPP նախագիծը ժամանակի ընթացքում վերածվի իր սահմանին մշտական արևմտյան ներկայության։ Իրանը թույլ չի տա, որ TRIPP-ը վերածվի նման միջանցքի՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ ձևակերպումներ կլինեն ամրագրված փաստաթղթերում։
Մոսկվան շահագրգռված է պահպանել Գյումրիի 102-րդ ռազմաբազան, Հայաստանի հետ ռազմական համագործակցության մեխանիզմներն ու ՀՕՊ համակարգը։
Ռուսաստանը նաև շարունակում է ունենալ տնտեսական և էներգետիկ լծակներ՝ ԵԱՏՄ-ի, ռուսական շուկայի և էներգետիկ ոլորտների միջոցով։ Մոսկվան կարող է օգտագործել Հարավային Կովկասի երկրներում ունեցած իր ազդեցությունը: եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանը, բնականաբար Թուրքիան Հարավային Կովկասում գործողությունների ավելի մեծ ազատություն կստանա: Բացի այդ՝ արևմտյան ենթակառուցվածքները կմոտենան Ռուսաստանի հարավային անվտանգության գոտուն և Իրանի հյուսիսային սահմանին։ Հետևաբար, Մոսկվան ինչ-որ չափով հանդուրժում է Երևանի արտաքին քաղաքական որոշ ինքնուրույնությունը, սակայն փորձելու է թույլ չտալ, որպեսզի Հայաստանը վերածվի թուրքական կամ արևմտյան լիարժեք ռազմավարական հենակետի։

Այստեղ էլ են համընկնում Ռուսաստանի և Իրանի շահերը, թեև պարտադիր չէ, որ նրանք բոլոր հարցերում ներդաշնակ լինեն։ Այսօրվա համար արդեն իսկ բավարար է, որ նրանք երկուսով ունենան Հարավային Կովկասում երրորդ ուժի գերիշխանությունը թույլ չտալու ընդհանուր շահ։

Եթե ներկայիս միտումները պահպանվեն, առաջիկա առնվազն 20 տարիներին տարածաշրջանի համար պայքարը կընթանա ոչ այնքան սահմանների փոփոխության, որքան ցանցային ազդեցության համար (երկաթուղիներ, խողովակաշարեր, էներգետիկա, թվային ենթակառուցվածքներ, ռազմական օբյեկտներ և առևտրային երթուղիներ)։

Իրաքը կարող է աստիճանաբար հայտնվել Իրանի լրիվ ազդեցության գոտում։ Թուրքիան կձգտի կապել Անատոլիան Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ։ Ռուսաստանը կփորձի պահպանել իր հարավային անվտանգության գոտին։ Իսրայելը կմնա որպես կարևոր դերակատար, սակայն նրա ազդեցությունը կախված կլինի արևմտյան քաղաքականության պահպանման և ռազմական գերազանցության հնարավորությունից։

Արցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքակսն մեծ խաղի թիրախ: Այսօր այն հանգուցային կետ է, որտեղ իրանական «Հյուսիս–Հարավ» առանցքը, թուրքական «Միջին միջանցքը» և Ռուսաստանի հարավային անվտանգության գոտին կա՛մ կգտնեն փխրուն հավասարակշռություն, կա՛մ կբախվեն միմյանց։

Այս բազմաբևեռ խաղի հետագա արդյունքներից է կախված է նաև, թե հնարավո՞ր կլինի արդյոք Արցախի կրկին հայկականացումը: Իսկ պանթյուրքական սցենարի իրականացման պարագայում՝ Հայաստան պետությունը կարող է հայտնվել գոյաբանական մեծ վտանգի տակ: