Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր
Ucom-ը հանդես է գալիս որպես Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026-ի (Armenia-UK Business Forum 2026) պաշտոնական գործընկեր: Միջոցառումը հոկտեմբերի 5-6-ը Երևանում կմիավորի Հայաստանի և Միացյալ Թագավորության բիզնեսի, պետական կառավարման, ֆինանսական, կրթական և տեխնոլոգիական ոլորտների առաջատար ներկայացուցիչներին։
Համաժողովը մեկ հարթակում միավորելու է բիզնես առաջնորդներին, ներդրողներին, քաղաքականություն մշակողներին և նորարարներին՝ նպաստելու նոր գործարար համագործակցությունների ձևավորմանն ու երկարաժամկետ գործընկերությունների զարգացմանը։ Քննարկումների առանցքում կլինեն ներդրումները, ենթակառուցվածքները, կրթությունն ու մարդկային կապիտալը, արհեստական բանականությունը, խորքային և զարգացող տեխնոլոգիաները, ինչպես նաև հայ-բրիտանական գործարար համագործակցության նոր հնարավորությունները։
Միջազգային փորձի, գաղափարների և կապերի փոխանակումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տեխնոլոգիական և տնտեսական զարգացման համար, իսկ Ucom-ն ունի անհրաժեշտ ներուժը՝ դառնալու միջազգային աճի տեխնոլոգիական գործընկեր՝ հիմնվելով տվյալների փոխանցման ընդլայնվող կարողությունների, զարգացած կապի ենթակառուցվածքի և ընդլայնվող թվային լուծումների վրա։ Սա հնարավորություն է տալիս ընկերությանը հուսալի և բարձրորակ ծառայություններով աջակցել արհեստական բանականության և տեխնոլոգիական արագ զարգացման արդյունքում ձևավորվող նոր հնարավորությունների իրացմանը տարբեր շուկաներում։
«Ucom-ի համար կարևոր է աջակցել հարթակների, որոնք միավորում են տարբեր ոլորտների առաջատար մասնագետներին և հնարավորություն են ստեղծում նոր գործընկերությունների ու գաղափարների համար։ Հատկապես կարևոր ենք համարում տեխնոլոգիաների, նորարարության և ենթակառուցվածքների շուրջ միջազգային համագործակցությունը, քանի որ դրանք այսօր երկրի երկարաժամկետ մրցունակության առանցքային գործոններից են», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այսպիսի նախաձեռնությունների ուժը տարբեր ոլորտների և կազմակերպությունների համախմբման մեջ է։ Ուրախ ենք, որ Ucom-ի նման գործընկերները միանում են համաժողովի գաղափարին՝ աջակցելով Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև նոր գործարար կապերի և համագործակցության հնարավորությունների ձևավորմանը», - նշել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի (OABCA) խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը։
Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026-ի հիմնական ծրագիրը կանցկացվի հոկտեմբերի 6-ին՝ «Դվին» մյուզիք-հոլում։ Համաժողովին կմասնակցեն ավելի քան 800 հրավիրված մասնակիցներ, այդ թվում՝ ավելի քան 100 ներկայացուցիչ Միացյալ Թագավորությունից, և 25-ից ավելի խոսնակներ։ Միջոցառումը կազմակերպվում է Oxford Alumni Business Club of Armenia-ի կողմից։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...