Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել է

Հոկտեմբերի 1-ից «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամի «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը բացում է հայտերի ընդունումն իր 13-րդ սերնդի ուսուցիչների հավաքագրման համար։

Ամեն տարի Հայաստանից և Սփյուռքից ծրագրի կողմից անցկացվող ընտրության գործընթացին են մասնակցում երիտասարդներ, որոնք իրենց մասնագիտական գիտելիքների և առաջնորդական որակների շնորհիվ ներդրում են ունենամ իրենց կարիերայի, մասնագիտակ աճի և երկրի զարգացման գործում: Երկու տարի դասավանդելով մարզային դպրոցում՝ շատ հաճախ սահմանափակ ռեսուրսներով և անգամ սահմանապահ համայնքներում, նրանք զարգացնում են այնպիսի առաջնորդական կարողություններ և մասնագիտական որակներ, որոնք արժեվորված են ոչ միայն Հայաստանում, այլև Teach for All համաշխարհային կրթական ցանցի երկրներում:

Նախորդ սեզոնում ծրագրին դիմել է ավելի քան 3,500 երիտասարդ, որոնցից 1,186-ը հաղթահարել է հայտադիմումների փուլը, իսկ նրանցից 51-ը բազմափուլ ընտրությունից հետո դարձել է ծրագրի 12-րդ սերնդի ուսուցիչ։ Այսինքն, ամեն 23 դիմողից մեկն է ի վերջո կանգնել դասարանում։ Մյուս կողմից կարևոր մի միտում է նկատվում դիմողների պատմություններում․ նրանց 90%-ը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» Ուսուցչական առաջնորդության երկամյա ծրագրի մասին իմացել է դիմելուց առնվազն երկու տարի առաջ։ Սա նշանակում է, որ ծրագրին դիմելը հապճեպ որոշմամբ չէ պայմանավորված. այն հասունացած որոշում է։

Այս տարի կազմակերպությունը նպատակ ունի ներգրավել շուրջ 75 նոր մասնակից, որոնք համապատասխան պատրաստություն անցնելուց հետո կտեղակայվեն և երկու տարի կդասավանդեն Հայաստանի տարբեր համայնքների դպրոցներում։ Ամռանն իրականացված վաղ հավաքագրման փուլում արդեն 19 թեկնածու հաջողությամբ անցել է հարցազրույցների փուլը։ Իսկ այսօր մեկնարկած հավաքագրման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու STEM առարկաների՝ մաթեմատիկային, ֆիզիկային, քիմիային և ինֆորմատիկային, մասնագետների ներգրավմանը։

«Արշավի հիմնական նպատակն է գտնել այն մարդկանց, ովքեր գիտակցված են ընտրում այս ճանապարհը։ Շատերը սպասում են «ճիշտ պահին», բայց ճիշտ պահն այն է, երբ հասկանում ես, որ ուզում ես՝ քո աշխատանքը ինչ-որ մեկի կյանքում շոշափելի փոփոխություն բերի», ասում է ծրագրի ուսանողների հավաքագրման և բուհական գործընկերությունների ղեկավար Արշակ Պողոսյանը, «Երկու տարին դպրոցում տալիս է այն, ինչ այդ տարիքում քիչ աշխատանքներ կտան՝ իրական պատասխանատվություն, մարդկանց առաջնորդելու փորձ և համախոհների ու պրոֆեսիոնալների ցանց, որը մնում է քոնը ամբողջ կյանքում։ Խիզախելը միայն դիմելը չէ․խիզախելը ընտրություն կատարելն է»։

Հավաքագրման արշավի մեկնարկը տրվել է ազգային արմատներով և մոդեռն լուծումներով էլեկտրոնային երաժշտության համերգով՝ Գորջզ Բիթզ-ի կատարմամբ: Բաց միջոցառման բոլոր հյուրերը հնարավորություն ունեին շփվելու Ծրագրի ներկայացուցիչների հետ, իմանալու ավելին և իրենց հետաքրքրող հարցերին գտնելու պատասխաններ: Իսկ հայտադիմումների ընդունման մանրամասները հասանելի են teachforarmenia.org կայքում: