Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացման ֆոնին առանձնահատուկ մտահոգիչ է դեղորայքի գների հարցը։ Շատ քաղաքացիների համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերումը դարձել է լուրջ ֆինանսական բեռ, իսկ որոշ դեպքերում՝ լրացուցիչ ծախս, որից պարզապես հնարավոր չէ խուսափել։

Խնդրի մասշտաբը պատկերացնելու համար բավական է համեմատել նույն անվանումով դեղերի արժեքը մեր և հարևան երկրում։ Պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ է:

Ի մասնավորի, սրտանոթային խնդիրներ ունեցողների համար լայնորեն կիրառվող «Կոնկորը» Հայաստանում միջինում արժե 4900 դրամ, մինչդեռ Վրաստանում այն կարելի է ձեռք բերել մոտ 4300 դրամով։ Նույն խմբի դեղերից «Պրեստանսի» դեպքում հայաստանյան սպառողը վճարում է 5700 դրամ՝ վրացական 4350 դրամի դիմաց, «Նեբիլետ Պլ յուսը» մեզ մոտ արժե 4350 դրամ, իսկ Վրաստանում՝ 3800 դրամ, իսկ «Կո-Ամլեսսան» Հայաստանում վաճառվում է 4850 դրամով՝ հարևան երկրի մոտ 3500 դրամի համեմատ։

Արյան ճնշման և ռիթմի կարգավորման հանրաճանաչ միջոցներից «Էնապի» գինը Հայաստանում կազմում է 900 դրամ, իսկ Վրաստանում՝ ընդամենը 480 դրամ։ «Կորդարոնի» պարագայում տարբերությունը նույնպես ակնհայտ է՝ 2700 դրամ՝ 2100 դրամի դիմաց, իսկ «Կոպլավիքսը» մեզ մոտ արժե 9400 դրամ, մինչդեռ Վրաստանում՝ 8670 դրամ։

Ավելի ցնցող են տարբերությունները շաքարային դիաբետի և խոլեստերինի իջեցման համար նախատեսված դեղերի դեպքում։

Օրինակ՝ «Մետֆորմին Դենկի» արժեքը Հայաստանում 4260 դրամ է, իսկ Վրաստանում՝ գրեթե երեք անգամ էժան՝ 1590 դրամ։ Խոլեստերինը կարգավորող «Ատորիսը» Հայաստանում արժե 2800 դրամ, իսկ Վրաստանում՝ 1540 դրամ։

Ինչ վերաբերում է հակաբիոտիկներին և ստամոքսաղիքային դեղամիջոցներին, ապա լայնորեն կիրառվող «Ամոքսիկլավը» Հայաստանում վաճառվում է 4140 դրամով, իսկ Վրաստանում՝ 2470 դրամով։ Ստամոքսի խնդիրների դեպքում նշանակվող «Օմեպրազոլի» միջին գինը Հայաստանում հասնում է 5360 դրամի, մինչդեռ Վրաստանում այն արժե ընդամենը 1141 դրամ՝ ավելի քան 4,5 անգամ էժան։ Նույն ոլորտի «Լանզոպտոլ» դեղամիջոցը մեզ մոտ արժե 4250 դրամ, իսկ հարևան երկրում՝ 1900 դրամ։

Շնչառական և ալերգիկ խնդիրներ ունեցողների համար պատկերը պակաս մտահոգիչ չէ։ Ասթմայի դեպքում կիրառվող «Սերետայդ» աերոզոլը Հայաստանում միջինը արժե 15050 դրամ, իսկ Վրաստանում՝ 8820 դրամ (տարբերությունը՝ մոտ 75 տոկոս)։ «Սալբուտամոլը» մեզ մոտ վաճառվում է 2500 դրամով՝ վրացական 1670 դրամի դիմաց։ Ալերգիայի դեմ նախատեսված «Ալեր Ջի»-ն (Վրաստանում՝ «Ալերտեկ») Հայաստանում արժե 2990 դրամ, իսկ Վրաստանում՝ ավելի քան երեք անգամ մատչելի՝ 940 դրամ։

Մաշկային և հակավիրուսային միջոցներից «Ացիկլովիր Դենկը» Հայաստանում արժե 4100 դրամ՝ Վրաստանի 2420 դրամի համեմատ, իսկ «Կլոտրիմազոլը» մեզ մոտ վաճառվում է 1000 դրամով, մինչդեռ հարևան երկրում՝ 720 դրամով։

Ներկայացված տվյալների համաձայն, նշված բոլոր 18 դիրքերի դեպքում էլ Հայաստանում արձանագրված գինը նկատելիորեն բարձր է Վրաստանի համեմատ։ Ու սրանք միայն սահմանափակ տեսականու վերլուծության արդյունքում: Գրեթե նույն պատկերն է նաև բազմաթիվ այլ դեղամիջոցների դեպքում:

Այս թվերը կարևոր հարց են առաջացնում՝ ինչո՞ւ նույն կամ համադրելի դեղամիջոցների համար Հայաստանի քաղաքացիները որոշ դեպքերում ստիպված են զգալիորեն ավելի բարձր գին վճարել։ Պարզվում է՝ խնդրի պատճառներից մեկը Հայաստանի դեղորայքի շուկայի կարգավորման և ներմուծման քաղաքականությունն է։ Գործող քաղաքականությունը սահմանափակում է միջազգային, այդ թվում՝ եվրոպական արտադրողների և մատակարարների համար հայկական շուկա մուտք գործելու հնարավորությունները, ինչն իր հերթին կարող է սահմանափակել մրցակցությունը և գնային ճնշումը։

Դեղորայքը շքեղություն չէ։ Անհրաժեշտ դեղամիջոցների հասանելիությունն առաջին հերթին սոցիալական և առողջապահական խնդիր է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում