Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան

Նիկոլ Փաշինյանի այն որոշումը, որով Հայաստանը պարտավորվում է նոր ատոմակայան կառուցել ոչ թե Արևմուտքի, այլ Ռուսաստանի հետ, պարտավոր են ողջունել բոլոր նրանք, ովքեր մտածում են հայ-ռուսական հարաբերությունների, այսինքն՝ հայոց պետականության և ժողովրդի անվտանգության մասին։

 Սա աշխարհաքաղաքական կարևոր որոշում է, և միանշանակ ուրախալի է, որ Հայաստանը կայացրել է նման որոշում։

Բայց քանի որ Հայաստանը շարունակում է երկու լարի վրա խաղալ, հիմա Արևմուտքը պահանջելու է դեպի Արևմուտք ուղղված և հակառուսական քայլեր։ Եվ երկու լարի վրա խաղալու պարագայում Հայաստանի իշխանությունը ստիպված է լինելու՝ Արևմուտքի հետ հարաբերությունները պահպանելու և Արևմուտքի ժպիտներին արժանանալու համար, կատարել մի քայլ, որն արդեն կլինի հակառուսական։

Սա է խնդիրը․ երկու լարի վրա խաղալ նշանակում է սեփական պետության և ժողովրդի անվտանգության հաշվին զիջումների գնալ՝ Արևմուտքի հետ հարաբերությունները պահպանելու համար։

 Բայց այստեղ կա մի կարևոր «բայց»։

Հայաստանում այն ուժերը, որոնք իրենց համարում են հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից, պետք է խրախուսեն և աջակցեն իշխանության կողմից հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդող քայլերը և քննադատեն հայ-ռուսական հարաբերությունների դեմ արվող քայլերը։ Այլ ոչ թե քննադատեն բոլոր այն քայլերը, որոնք անում է Նիկոլ Փաշինյանը։

Այս տրամաբանությամբ՝ արևմտյան և պրոարևմտյան ուժերը փաստացի գերի են վերցնում Հայաստանի իշխանություններին, քանի որ Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ հայ-ռուսական հարաբերությունների դաշտում իրենք այսպես թե այնպես պաշտպանություն և աջակցություն չունեն։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ արվող քայլերը միանշանակ քննադատվում են հակառուսական գրանտակերների կողմից, մինչդեռ վերջիններս իշխանությանն աջակցում են միայն հակառուսական քայլերի դեպքում։

 Ուզում եմ ասել, որ Հայաստանում հակառուսական, պրոարևմտյան գրանտակերների շարժումը միասնական է, կազմակերպված և գիտի իր անելիքը։ Իր անելիքն է՝ Հայաստանը պոկել Ռուսաստանից և տանել կործանման։

Իսկ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցները, շատ են թե քիչ, ամեն դեպքում կազմակերպված չեն, մեկ ընդհանուր գծի մեջ չեն և միմյանց հետ համագործակցությամբ չեն առաջնորդվում։

Եվ սա մեծագույն բաց է, որից օգտվում են Հայաստանի արևմտյան թշնամիները և փաստացի Հայաստանում ձևավորում հակառուսական օրակարգ։

Սա է նաև պատճառը, որ ես տարիներ շարունակ ասում էի՝ իշխանության համար մղվող պայքարից ավելի կարևոր է Հայաստանում ձևավորել հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից մարդկանց և ուժերի միասնական խումբ՝ միավոր։
Այդ միավորը չպետք է նպատակ դնի ամեն գնով Հայաստանում իշխանափոխության հասնել։ Այն պետք է խնդիր դնի, որպեսզի Հայաստանում հակառուսականություն չլինի։ Պետք է խնդիր դնի Հայաստանի իշխանություններին համոզելու, խնդրելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ քաղաքական ճանապարհով պարտադրելու, որպեսզի Հայաստանի իշխանությունները, անկախ այն բանից, թե ովքեր են իշխանության ղեկին, չկարողանան Հայաստանը տանել հակառուսականության ճանապարհով։

 Սա նուրբ հարց է։ Թվում էր, թե դրա մասին պետք է խոսեին մեծ փորձ և քաղաքական երկարամյա գործունեության պրակտիկա ունեցող գործիչները։ Բայց, ցավոք սրտի, դրա մասին ոչ ոք չի խոսում և չի էլ մտածում։

 Եթե մենք իսկապես ուզում ենք փրկել մեր պետականությունն ու ժողովրդին, պետք է Հայաստանում ձևավորենք կազմակերպված, կուռ շարժում՝ միավորելով հայ-ռուսական հարաբերությունները կարևորող մարդկանց և ուժերին։

Այնպիսի միասնական ուժ, ինչպիսին արևմտյան ուժերին հաջողվել է ձևավորել Հայաստանում՝ գրանտների, ստի, անհայրենիք մարդկանց միավորելու և արևմտյան այլ տեխնոլոգիաների շնորհիվ։