Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը

Օրերս տարածաշրջանային խոշորագույն MedMeet էքսպոյի հարթակում տեղի է ունեցել բժշկական համայնքի առանցքային նշանակության իրադարձությունը. երիտասարդ բժիշկների ասոցիացիայի և AAD Media Holding-ի միջև ստորագրված հուշագրի շրջանակներում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը։

Մրցանակաբաշխության հիմնական առաքելությունն է հանրության լայն շրջանակներին ներկայացնել հայ բժիշկների մասնագիտական փայլուն ձեռքբերումներն ու բարձր որակավորումը։

Միջոցառումը հնարավորություն է տվել ոլորտի վաստակավոր երախտավորներին հանդես գալ բարձր ամբիոնից, ամփոփել բժշկագիտության անցած ճանապարհն ու նվաճումները, ինչպես նաև իրենց արժեքավոր խոսքն ու պատգամն ուղղել երիտասարդ սերնդին։

Միջոցառման պաշտոնական մեկնարկը տրվել է ոլորտի լավագույն մասնագետների բանախոսություններով։

Միջոցառմանը միջազգային շունչ և մեծ կարևորություն է հաղորդել այն փաստը, որ AAD Media Holding-ը, որը հաջողությամբ թողարկում է «Հայաստան-սփյուռք» համահայկական ամսագիրը և արդեն մասնաճյուղ է բացել ԱՄՆ-ում, կապող օղակ է դարձել երկու երկրների մասնագիտական շրջանակների միջև։

Մրցանակակիրներին և ներկաներին հատուկ ողջույնի խոսքով միացել է Լոս Անջելես վարչաշրջանի հիվանդանոցների և առողջապահության ծառայությունների կոմիսար  Մարկ Մարատ Հայը։ Նա կարևորել է բժիշկների անձնվեր առաքելությունը մարդկության կյանքում և բարձր գնահատել նմանատիպ նախաձեռնությունների դերը։

Արարողության ժամանակ առաջին մրցանակը շնորհվել է Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ Մերի Ղազարյանին։ 2022 թվականին միանալով ասոցիացիային՝ նրա գործունեությունը ժամանակի ընթացքում վերածվել է մեծ պատասխանատվության, նվիրումի և կազմակերպչական մեծ աշխատանքի։ Ակտիվորեն ներգրավվելով բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների կազմակերպման գործընթացում՝ նա իր անջնջելի և կարևոր ներդրումն է ունեցել հայրենական բժշկակրթական նախագծերի կյանքի կոչման գործում։

«Հայ անվանի բժիշկ և երիտասարդ բուժաշխատող» մրցանակաբաշխությանը յուրաքանչյուր մրցանակակիր ստացել է պատվոգիր և մրցանակ բոլորովին անհատական անվանակարգերում. կազմակերպչական ոլորտում և նորարարություններում իրենց խոսքն են ասել և պարգևատրվել են Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Մերի Ղազարյանը, «Շենգավիթ» ԲԿ շտապօգնության ծառայության ղեկավար Արթուր Խաչատրյանը, Մալաթիա-Սեբաստիա ԱԿ տնօրեն Կամսար Բաբինյանը, «Սմարթ մեդ» կենտրոնի հիմնադիր Մեսրոպ Մանասյանը, ինչպես նաև Դուբայից հատուկ միջոցառմանը ժամանած H2M Healed Consultancies-ի հիմնադիր Ավետիս Մուրադյանը։

Նեղ մասնագիտական և կանխարգելիչ բժշկության առաջատարներից մեծարվել են համաճարակաբան Մելինե Հովսեփյանը, վարակաբան Կարինե Հովհաննիսյանը, անվանի լյարդաբան Հասմիկ Ղազինյանը, ինտերվենցիոն սրտաբան Խաչիկ Համբարձումյանը, կրծքային վիրաբույժ Նարեկ Մարտիրոսյանը, վնասվածքաբան-օրթոպեդ Հարություն Շախուլյանը, ալերգոլոգ, իմունոլոգ Մարգարիտա Հովնանյանը և նյարդաբան Էսթեր Սարգսյանը։

Վիրաբուժության, ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության ուղղություններով լավագույնների շարքում են եղել դիմածնոտային վիրաբույժներ Զորայր Սինոյանն ու Մելիքսեթ Հովսեփյանը, պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանը, ստոմատոլոգներ Համլետ Մանասյանը, Նոննա Գաբրիելյանը, Արմեն Հարությունյանն ու Արա Հովհաննիսյանը, «Արմավիդենտ» կլինիկան, ինչպես նաև էսթետիկ բժշկության մասնագետներ Վարդուհի Եվրիյանը, Զարուհի Մաթևոսյանը և Սաթիկ Մարտիրոսյանը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ