ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցել
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) սեպտեմբերյան միջազգային դադարից հետո՝ հոկտեմբերի 7-ին, իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նորացված աղյուսակը։
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը։ Լավագույն եռյակում են նաև Արգենտինայի և Ֆրանսիայի ընտրանիները։ Լավագույն հնգյակում փոփոխություն է գրանցվել. Պորտուգալիայի հավաքականը բարձրացել է 5-րդ հորիզոնական՝ շրջանցելով Բրազիլիային, որը նահանջել է 6-րդ տեղ։
Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին, ապա մեր ընտրանու դիրքերը նախորդ հրապարակման համեմատ ևս փոփոխվել են։ Հայաստանի հավաքականը նահանջել է 1 աստիճանով և վաստակած 1183.26 միավորով այժմ զբաղեցնում է 108-րդ հորիզոնականը։
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը (հոկտեմբերի 7-ի դրությամբ).
- Իսպանիա – 2011.57 միավոր
- Արգենտինա – 1972.80
- Ֆրանսիա – 1958.86
- Անգլիա – 1925.59
- Պորտուգալիա – 1807.69
- Բրազիլիա – 1806.51
- Մարոկկո – 1805.34
- Բելգիա – 1779.17
- Նիդերլանդներ – 1778.61
- Մեքսիկա – 1738.48
-
- Հայաստան – 1183.26
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...