Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները
Ucom-ը, իր բնապահպանական նախաձեռնությունների շրջանակում, գնահատել է ընկերության գլխամասային գրասենյակի ջերմոցային գազերի արտանետումները՝ ձևավորելով հետագա կառավարման և նվազեցման քայլերի համար անհրաժեշտ բազային պատկեր։
Գնահատումն իրականացվել է միջազգային ընդունված մեթոդաբանությունների՝ GHG Protocol-ի և ISO 14064-1:2018 ստանդարտի մոտեցումների հիման վրա։ Ուսումնասիրությունը ներառել է գլխամասային գրասենյակի գործունեության հետ կապված հիմնական արտանետման աղբյուրների վերլուծությունը՝ հնարավորություն տալով առանձնացնել այն ուղղությունները, որտեղ հետագա քայլերը կարող են առավել մեծ ազդեցություն ունենալ։ Գործընթացում կարևոր դեր է ունեցել նաև Ucom-ի աշխատակիցների ակտիվ ներգրավվածությունը, որը հնարավորություն է տվել առավել ամբողջական պատկեր ձևավորել ընկերության գործունեության հետ կապված որոշ անուղղակի արտանետումների վերաբերյալ։
«Ucom-ի համար բնապահպանական ուղղությունը մեր երկարաժամկետ զարգացման կարևոր բաղադրիչներից է։ Մենք կարևորում ենք ոչ միայն առանձին նախաձեռնությունների իրականացումը, այլև մեր գործունեության ազդեցությունը հասկանալու և ավելի պատասխանատու որոշումներ կայացնելու կարողությունը։ Այս գնահատումը ևս մեկ գործիք է՝ այդ աշխատանքն ավելի հետևողական և չափելի դարձնելու համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Գնահատման արդյունքների հիման վրա Ucom-ը մշակել է մինչև 2036 թվականը նախատեսված ճանապարհային քարտեզ, որը ներառում է էներգաարդյունավետության բարձրացման, շենքի ջեռուցման համակարգերի օպտիմալացման, ընկերության տրանսպորտի և աշխատակիցների տեղաշարժի հետ կապված արտանետումների նվազեցման, ինչպես նաև այլ համապատասխան ուղղություններով միջոցառումներ։
Ճանապարհային քարտեզը նախատեսվում է վերանայել ամեն տարի՝ արդյունքներն ու առաջնահերթությունները գնահատելու և անհրաժեշտության դեպքում հետագա քայլերը հստակեցնելու համար։ Հետագա փուլերում Ucom-ը նախատեսում է աստիճանաբար ընդլայնել գնահատման շրջանակը՝ ներառելով նաև տվյալների կենտրոնները, ցանցային ենթակառուցվածքը և մասնաճյուղերը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...