Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան

Նրանք, ովքեր ներկայիս Եվրոպայով ու «թուրքական խաղաղասիրությամբ» տարված՝ շտապում են մոռանալ իրենց ազգային ինքնությունը, թող անպայման լսեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Աթենքում ունեցած ելույթը:

Պետական այցով Հունաստանում գտնվող Մարկո Ռուբիոյի՝ 2026 թ. հոկտեմբերի 7-ին Աթենքում ունեցած ելույթի ամենակարևոր ուղերձն այն էր, որ Արևմուտքը պետք է վերականգնի իր ազգային ինքնագիտակցությունը, տնտեսական ու ռազմական հզորությունը, դադարի ներողություն խնդրել սեփական պատմության համար և պահպանի իր ազգային նկարագիրը:

Ակրոպոլի ֆոնի վրա ունեցած հայեցակարգային ելույթում, ԱՄՆ պետքարտուղարն ըստ էության նախազգուշացրել է Արևմուտքի անկման վտանգի մասին։

Իսկ Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից՝ հայ ժողովրդի կառուցած ազգային պետության ռեսուրսներով քանդում են հայության պատմական հիմքերը, ազգային նկարագիրն ու ինքնությունը:

Ռուբիոյի ելույթից կարելի է հստակ ասել, որ արևմտյան աշխարհին կոչ է արվում հրաժարվել լիբերալիզմի ու բազմամշակութայնության չաշխատող և ուտոպիստական կառավարումից ու վերադառնալ ազգային-պահպանողական գաղափարներին:

«Ազգային շահը՝ համաշխարհային կառավարման գաղափարից վեր է»- նշել է նա:
Լսում ես՞, Նիկո՛լ: Սա հատկապես վերաբերում է քեզ, Զելենսկուն, Սահակաշվիլուն ու բոլոր այն դերակատարներին, ովքեր հանուն օտար կեղծ արժեքների՝ սեփական ազգային արժեքներն ու շահերը քայքայում ու ոտնահարում են:

Այս հարցում Ռուբիոն քննադատել է այն մոտեցումը, թե լուսավորյալ արտաքին քաղաքականությունը պետք է սեփական ժողովրդի շահերից վեր դասի «համաշխարհային հանրության» շահերը։ Նրա համոզմամբ՝ սեփական ազգին արժեքներին հավատարմությունը եսասիրություն չէ, իսկ ազգային շահերի պաշտպանությունը՝ պետության բնական պարտականությունն է։

«Արևմտյան քաղաքակրթությունը պետք է դադարի ամաչել սեփական պատմությունից»:
Ռուբիոյի կարծիքով՝ Եվրոպան կորցնում է իր կենսունակությունը՝ հատկսպես երբ հրաժարվում է իր ձեռքբերումներից կամ իր պատմությունը ներկայացնում է բացասական լույսի ներքո։

Նշեմ, որ նա միանշանակ իրավացի է, որովհետև, նման կերպ շարունակելու պարագայում՝ Եվրոպայում եվրոպացի չի մնալու, թուլանալու են իրական եվրոպական քրիստոնեական արժեքները: Ներկայիս ԵՄ-ն՝ կեղծ լիբերալիզմով կառավարողները հին ու հարուստ քաղաքակրթական մայրցամաքը վերածելու են քաոտիկ ու անդեմ զանգվածի, որն անընդունակ է լինելու ինքնուրույն զարգանալու կամ համախմբվելու:

Ռուբիոյի խոսքով՝ միայն այն դեպքում, եթե Եվրոպան և ԱՄՆ-ը պահպանեն իրենց տնտեսական, տեխնոլոգիական և ռազմական հզորությունը, կկարողանան պահպանել իրենց դերն աշխարհում։

«Մեր ընտրած ուղին կորոշի՝ Արևմուտքը կպահպանի՞ իր առաջնորդող տեղն աշխարհում, թե՞ կհաշտվի մի ապագայի հետ, որը բնութագրվում է հետընթացով, կախվածությամբ և անկմամբ»։

ԱՄՆ պետքարտուղարը խիստ քննադատել է ազգայնականության վարկաբեկումը և այն փաստը, որ «ազգային» բառն ինքնին վերածվել է վիրավորական բնորոշման։

«Ահա թե ինչու մենք քանդում էինք մեր հուշարձանները, դատապարտում մեր սեփական պատմությունը և շատ վայրերում մեր երեխաներին սովորեցնում ամաչել այն երկրների համար, որոնց ժառանգության կրողներն են նրանք։

ԱՄՆ պետքարտուղարը նախկինում ևս նախազգուշացրել էր Եվրոպային իր քաղաքական նշանակությունը կորցնելու վտանգի մասին։

Հ.Գ.

Ինձ մոտ տպավորություն է, որ այս ելույթի քննադատական մասի հիմքում, որպես օրինակ դրվել է հենց Նիկոլ Փաշինյանի վարած ապազգային քաղաքականությունը: