Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականը
Կոնվերս Բանկի Ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Նելլի Քոչարյանը Վարշավայում կայացած Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ի շրջանակում մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի՝ BACEE-ի 30-ամյակին նվիրված պանելային քննարկմանը։
Նա անդրադարձել է Կոնվերս Բանկի և BACEE-ի միջև ձևավորված գործընկերային կապերին, դրանց ընձեռած գործնական հնարավորություններին և զարգացման հեռանկարներին։
«Միջազգային բանկային համագործակցությունը հիմնված է վստահության, ֆինանսական հաստատությունների միջև անմիջական կապերի և յուրաքանչյուր շուկայի առանձնահատկությունների խորքային ընկալման վրա։ BACEE-ն ստեղծում է միջավայր, որտեղ տարբեր երկրներ ներկայացնող բանկերը կարող են բացահայտել ընդհանուր գործարար հետաքրքրություններ և դրանք վերածել փոխշահավետ համագործակցության»,– նշել է Նելլի Քոչարյանը։
Միջազգային համագործակցության զարգացումն ընդգրկում է նաև գործընկեր բանկերի միջև մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակումը։ Որպես օրինակ Նելլի Քոչարյանը ներկայացրել է գերմանական Landesbank Baden-Württemberg-ի հետ համատեղ Young Talent Exchange ծրագիրը, որի շրջանակում Կոնվերս Բանկի աշխատակիցները հնարավորություն ունեն վերապատրաստում անցնել եվրոպական առաջատար ֆինանսական հաստատություններից մեկում։
«Մեր նպատակը միջազգային մասնագիտական հարթակներում ներկայությունը գործնական արդյունքի վերածելն է՝ նոր ֆինանսական հնարավորությունների ստեղծումից մինչև հայաստանյան ընկերությունների և արտասահմանյան գործընկերների միջև գործարար կապերի զարգացումն ու ընդլայնումը»,– ասել է Նելլի Քոչարյանը։
Կոնվերս Բանկը BACEE-ին անդամակցում է 2024 թվականից։ Բանկը Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ին մասնակցել է որպես գլխավոր հովանավոր։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...