Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

«Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։ Նույն սկզբունքը վերաբերում է թվային և ֆինանսական անվտանգությանը․ եթե ձեր տվյալները վտանգված են, յուրաքանչյուր րոպեն կարևոր է։ Հարձակման հենց առաջին ժամերին են զեղծարարները փորձում ձեր հաշիվներից գումար ելքագրել, ձեր անունով վարկ ձևակերպել կամ հափշտակել ձեր հաշիվների գաղտնաբառերը։

Ի՞նչ պետք է անել, եթե դուք հենց նոր զեղծարարության զոհ եք դարձել։ Պաշտպանության մեխանիզմը կախված է նրանից, թե կոնկրետ ինչն է ռիսկի տակ։

  • Բանկային քարտը կամ դրա տվյալները։ Անմիջապես արգելափակեք քարտը հավելվածի միջոցով կամ կապվեք բանկի հետ պաշտոնական հեռախոսահամարով։ Մի սպասեք, մինչև առաջին կասկածելի ելքագրումը։
  • Հեռախոսահամարը։ Եթե SIM-քարտը հանկարծ դադարել է աշխատել, անհետացել են զանգերը կամ հաղորդագրությունները, միանգամից կապվեք բջջային օպերատորի հետ։ Համարի նկատմամբ վերահսկողությունը զեղծարարներին կարող է հնարավորություն տալ ստանալ հաստատման կոդերը և վերականգնել հասանելիությունն այլ օգտահաշիվներին։
  • Մեսենջերը կամ սոցիալական ցանցը։ Եթե հասանելիությունը դեռ պահպանվում է, ավարտեք անհայտ մուտքերը և միացրեք երկփուլային պաշտպանությունը։ Եթե մուտք գործելն արդեն անհնար է, օգտագործեք անձնական էջի վերականգնման պաշտոնական ընթացակարգը։
  • Էլ․ փոստի հասցեն։ Սա առանցքային օգտահաշիվներից է, քանի որ դրա միջոցով հաճախ վերականգնվում են այլ ծառայությունների գաղտնաբառերը։ Եթե մուտքը պահպանվել է, փոխեք գաղտնաբառը և անջատեք անհայտ սարքերը։ Եթե ոչ, սկսեք վերականգնման գործընթացը փոստային ծառայության պաշտոնական համակարգի միջոցով։

Կարևոր հանգամանք

Հարձակումը սկսվելուց հետո մարդիկ հաճախ ժամանակ են կորցնում՝ փորձելով նախ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Սա սխալ է։ Գործողությունների ճիշտ հաջորդականությունը հակառակն է․ նախ արգելափակեք քարտը, փակեք հաշիվներին հասանելիությունը և կապ հաստատեք բջջային օպերատորի հետ, իսկ իրադարձությունների հաջորդականությունը վերականգնեք միայն դրանից հետո։

Իրավական ծուղակ

Զեղծարարների հարձակումից հետո անհրաժեշտ է ոչ միայն կանգնեցնել հետագա վնասը, այլև պահել կատարվածի ապացույցները։  Մի ջնջեք կասկածելի հաղորդագրությունները, ծանուցումները և նամակագրությունները։ Արեք բանկային գործարքների և ձեր հաշիվներ մուտք գործելու փորձերի սքրինշոթեր։ Եթե գումարներն արդեն հափշտակվել են կամ ձեր տվյալներն օգտագործվել են զեղծարարների կողմից, այս տեղեկատվությունը բանկին և իրավապահ մարմիններին անհրաժեշտ կլինի քննության ժամանակ։

IDBank-ը խորհուրդ է տալիս․

  • Գործեք անհապաղ։ Եթե քարտի տվյալները կարող էին հայտնվել զեղծարարների ձեռքում, անմիջապես կապ հաստատեք բանկի հետ։
  • Տարբերակեք պաշտպանությունը վերականգնումից։ Եթե հաշվին հասանելիություն ունեք, փոխեք գաղտնաբառը և անջատեք անհայտ սարքերը: Եթե այլևս չունեք հասանելիություն, օգտագործեք միայն վերականգնման պաշտոնական ընթացակարգը։
  • Սկսեք գլխավոր «բանալիներից»՝ հեռախոսահամարից և էլ․ փոստից։ Դրանց միջոցով զեղծարարները կարող են հասանելիություն ստանալ այլ հաշիվներին։
  • Զգուշացրեք մտերիմներին։ Եթե մեսենջերը կամ սոցիալական ցանցը կոտրել են, տեղեկացրեք այլ եղանակով, որ ձեր անունից ուղարկված գումարի խնդրանքներն ու հղումները պետք է արհամարհել։

Հիշեք․ հարձակումից հետո գլխավոր սխալը վատնված ժամանակն է։ Որքան արագ զրկեք զեղծարարներին ձեր գումարներին, հեռախոսահամարին ու հիմնական օգտահաշիվներին հասանելիությունից, այնքան քիչ վնաս նրանք կհասցնեն պատճառել։ Թվային անվտանգության մեջ «ոսկե ժամը» սկսվում է պարզ հմտությունից՝ խուճապի չմատնվել, այլ անմիջապես գործել։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ