ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք
Հայաստանում ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Էնդրյու Ջոնսոնն այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք՝ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ իրականացվող «Հակամարտությունից տուժած տարածաշրջաններում քաղաքացիների ներգրավվածության խթանում» ծրագրի շրջանակում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, այցի ընթացքում Էնդրյու Ջոնսոնը հանդիպել է Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։
ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալը նաև հանդիպել է Մարտունի համայնքի շուրջ 70 բնակչի հետ՝ հնարավորություն ընձեռելով համայնքի բնակիչներին՝ հարցեր ուղղելու և իրենց տեսակետներն արտահայտելու տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության վերաբերյալ։
Քննարկման ընթացքում Էնդրյու Ջոնսոնը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կարևորությունը՝ տարածաշրջանում շարունակվող խաղաղության գործընթացի համատեքստում։
Այցը հնարավորություն է ընձեռել համայնքի բնակիչներին՝ անմիջական երկխոսություն ծավալելու միջազգային գործընկերոջ հետ՝ ընդգծելով իրազեկված հանրային քննարկումների, քաղաքացիական մասնակցության և համայնքային ներգրավվածության կարևորությունը Հայաստանի խաղաղության, անվտանգության և զարգացման վրա ազդող հարցերի շուրջ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...