Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ

Վայոց ձորում ազդարարված Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման պաշտոնական մեկնարկը պարզապես տնտեսական հերթական ծրագիրը կամ լեռնահանքային նախագիծ չէ: Սա Հայաստանի Հանրապետության պետականության, բնապահպանական անվտանգության և բարոյական նկարագրի դեմ իրագործված ամենաթողության, ուրացման և քաղաքական սնանկության ցնցող մանիֆեստն է: Նրանք, որոնք ժամանակին ժողովրդավարական արժեքների և բնապահպանական ակտիվիզմի ալիքի վրա «Ամուլսարը սար է մնալու» կարգախոսով փողոցներում դիրքեր էին գրավում և հետագայում տաք պաշտոններ ստացան, այսօր կոստյումներով ու ցինիկ հանգստությամբ ներկա են գտնվում նույն այդ սարի, ջրային ռեսուրսների և ազգային հարստության «սպանդին»: Սա դասագրքային դավաճանություն է սեփական խոստումներին, անկախ գիտությանը և հայոց պետականության ապագային:

Ամուլսարի հանքավայրի շահագործումը սովորական հանքարդյունաբերություն չէ, այլ բարձրլեռնային էկոհամակարգի վրա հասցված անդառնալի հարված, որի կործանարար հետևանքների մասին տարիներ շարունակ ահազանգել են անկախ փորձագետները, երկրաբանները, քաղաքացիական ակտիվիստներն ու միջազգային հետազոտական խմբերը: Հանքավայրը պարունակում է սուլֆիդային ապարների հսկայական զանգված, որոնք բաց եղանակով արդյունահանման ընթացքում օդի և աղբյուրների հետ շփվելիս առաջացնում են թթվային հանքային դրենաժ (Acid Mine Drainage): Սա ֆիզիկաքիմիական այնպիսի անդառնալի գործընթաց է, որի հետևանքով ծծմբական թթուն լուծում է ապարներում առկա ծանր, թունավոր մետաղները՝ արսենը, կադմիումը, կապարը, նիկելն ու ծանր տարրերը: Այս թունավոր հոսքերը կանգնեցնելն անհնար է լինելու, և դրանք հարյուրավոր տարիներ թունավորելու են տարածաշրջանի բոլոր ստորգետնյա ու մակերևութային ջրային աղբյուրները:

Ավելին, հանքավայրի աշխարհագրական դիրքն ինքնին էկոլոգիական ռումբ է. այն տեղակայված է Որոտան-Արփա ջրատար թունելի անմիջական հարևանությամբ և Արփա ու Որոտան գետերի ակունքներում: Այս ավազանների աղտոտումը նշանակում է ոչ միայն Ջերմուկի համաշխարհային ճանաչում ունեցող հանքային ջրերի ոչնչացում և առողջարանային քաղաքի տնտեսական կործանում, այլև թույնի ուղիղ հոսք դեպի Սևանա լիճ՝ Հայաստանի քաղցրահամ ջրի ռազմավարական միակ պաշարը: Դրան գումարվում է նաև բաց հարթակում նատրիումի ցիանիդով ոսկու կորզման (Heap Leaching) վտանգավոր տեխնոլոգիան՝ բարձր սեյսմիկ ակտիվությամբ և սողանքային թեժ գոտում, որտեղ ցանկացած ցնցում կամ տեխնոլոգիական շեղում կարող է վերածվել համապետական և տարածաշրջանային աղետի:

Նորօրյա հանքարդյունաբերական օլիգարխիան և նրանց հովանավորներն այսօր փորձում են ջնջել պատմությունն ու մոռացության տալ միջազգային հեղինակավոր ELARD (Earth Link and Advanced Resources Development) ընկերության կատարած այն փորձաքննությունը, որի համար պետական բյուջեից ծախսվեցին հարյուր հազարավոր դոլարներ: ELARD-ի եզրակացությունը հստակ արձանագրել էր. «Լիդիան» ընկերության ներկայացրած Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ) եղել է թերի, ռիսկերի գնահատումը՝ թերագնահատված, իսկ առաջարկվող մեղմացնող միջոցառումները՝ անհուսալի: ELARD-ի արձանագրումներից հետո Ամուլսարի շահագործումը թույլատրելը դուրս է իրավական, գիտական և բնապահպանական ցանկացած տրամաբանությունից: Սա քաղաքական ու ֆինանսական առքուվաճառք է, որտեղ ներդրումային պատրանքների և պետական երաշխիքային գործարքների դիմաց զոհաբերվել է պետության էկոլոգիական ողնաշարը:

Այս ամենով հանդերձ՝ խնդիրը բնավ առհասարակ ընդերքօգտագործման կամ հանքարդյունաբերության ոլորտի դեմ պայքարելը չէ։ Հայաստանում տասնամյակներ ի վեր գործող ավանդական հանքարդյունաբերությունն արդեն իսկ ունի որոշիչ ազդեցություն երկրի տնտեսության վրա. դրան հարմարվել ու ադապտացվել են թե՛ տեղի բնակչությունը, թե՛ պետական համակարգերը, և տարիների փոփոխությունների ու բարեփոխումների շնորհիվ ոլորտը որոշակիորեն կայացել է՝ մեծապես հոգալով պետության կարիքները։ Սակայն ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ պետությունները խստորեն խուսափում են հանքարդյունաբերություն ծավալել այնպիսի զգայուն, բարձրլեռնային ու ջրագոյացնող դիրքերում, ինչպիսին Ամուլսարն է։ Եթե ավանդական հանքերն իրենց կայունությունն ունեն, ապա Ամուլսարի պես կրիտիկական ու խոցելի կետերում նոր հանքավայրեր բացելը տնտեսական օգուտ չէ, այլ պետությունը ուղղակիորեն տանող աղետալի էկոլոգիական փակուղի։

Սա չի կարող այսպես թողնվել, սա չի ներվելու: Քաղաքացիական հասարակությունը, բնապահպանական շարժումները, ընդդիմադիր քաղաքական ուժերը և մտավորականությունը չեն կարող սահմանափակվել ձևական հայտարարություններով կամ լռությամբ: Ամուլսարի հարցը քաղաքական, իրավական և էկզիստենցիալ պայքար է: Հայաստանի ամբողջ տեղեկատվական համակարգը, լրատվամիջոցները, վերլուծական կենտրոններն ու սոցիալական հարթակները պետք է լրջորեն, համակարգված և անզիջում աշխատեն այս հակապետական ծրագրի դեմ: Անհրաժեշտ է փաստերով, գիտական հիմնավորումներով ու անվերապահ քննադատությամբ բացահայտել այս աղետի իրական մասշտաբները, լուսարձակի տակ պահել այն բոլոր պաշտոնյաներին, որոնք ստորագրել են այս հանցավոր որոշումների տակ, և ցույց տալ, որ Ամուլսարի շահագործման բոլոր մեղավորները վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի, ժողովրդի և պատմության առջև: