Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովը
Հայաստանում քաղաքաշինության զարգացման հեռանկարները, կառուցապատման ոլորտի օրենսդրական կարգավորումները և ներդրումային միջավայրի բարելավման հնարավորությունները մեկ քննարկման հարթակում։ Հոկտեմբերի 9-ին Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում անցկացվել է «Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովը։
Միջոցառումը համախմբել է պետական կառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների, կառուցապատող ընկերությունների ղեկավարների, գործարարների և ոլորտի մասնագետների։ Հանդիպման գլխավոր նպատակը պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ քաղաքաշինության զարգացման երկարաժամկետ առաջնահերթությունների նախանշումն էր։
Աշխատաժողովը բացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Նա ներկայացրել է պետական կառույցների հետ ասոցիացիայի համագործակցության շրջանակում մեկնարկած նախաձեռնությունները, ինչպես նաև ոլորտի առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը և պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ։
Պաշտոնական ելույթների համար նախատեսված հատվածում ուշադրության կենտրոնում էին կառուցապատման ոլորտի զարգացման պետական առաջնահերթությունները, գործող կարգավորումները և պետական ու մասնավոր հատվածների համագործակցության հնարավորությունները։
Աշխատաժողովի առանցքային հատվածներից մեկը Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և անդամ կազմակերպությունների կողմից առաջ քաշվող օրենսդրական և գործնական նախաձեռնությունների ներկայացումն էր։
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախաձեռնած աշխատաժողովը նպատակ ուներ ստեղծելու մասնագիտական երկխոսության հարթակ, որտեղ ոլորտի խնդիրները քննարկվում են ոչ միայն դրանց հետևանքների, այլև լուծման կոնկրետ մեխանիզմների տեսանկյունից։
Միջոցառումն ամփոփել է ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Պաշտոնական հատվածին հաջորդել են մասնագիտական շփումներն ու ներկայացված նախաձեռնությունների շուրջ քննարկումները։
Մանրամասները՝ տեսանյութում.




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...