Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Միջազգային

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Հունաստանում ՀՀ դեսպանությունը, Էկատերինի Լասկարիդիսի հիմնադրամի և Երևանի Մատենադարանի համագործակցությամբ, կազմակերպել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսը, որը ներկայացնում է հունարեն բնագրերի հայերեն հրատարակությունները՝ անտիկ շրջանից մինչև ժամանակակից դարաշրջան։ Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Պիրեայում՝ Էկատերինի Լասկարիդիսի հիմնադրամի Պատմական գրադարանում, ներկայացված ցուցահանդեսն ընդգծում է հունարեն ստեղծագործությունները հայերեն թարգմանելու դարավոր ավանդույթը և հունական գրականության, փիլիսոփայության ու կրթության երկարատև ազդեցությունը հայ մշակույթի վրա։ Անտիկ շրջանի դասական հեղինակներից և բյուզանդական տեքստերից մինչև նորագույն և ժամանակակից հունական գրականություն՝ ցուցահանդեսն արտացոլում է ավելի քան տասնվեց դար շարունակվող այն հոգևոր կապերի լայն շրջանակը, որոնք միավորում են երկու ժողովուրդներին։

Ցուցահանդեսում ներկայացված են Երևանի Մատենադարանի հավաքածուից ընտրված 38 հրատարակություններ, որոնք արտացոլում են հունական գրականության՝ հայերեն թարգմանության հարուստ ավանդույթն ու ընդգրկունությունը։

Միջոցառումը նվիրված է նաև Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Թարգմանիչների տոնին՝ արժևորելով նրանց ներդրումը հայոց այբուբենի ստեղծման, Աստվածաշնչի թարգմանության, ինչպես նաև հայերենով կարևոր երկերի ստեղծման և թարգմանության հարուստ ավանդույթի ձևավորման գործում։

Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի Բենակիի թանգարանի համագործակցության արդյունքում ցուցահանդեսի բացման առթիվ ներկայացվել է 1787 թվականին Վանքի գյուղում՝ Ակնի շրջանում, ստեղծված հայ հոռոմների՝ ուղղափառ հայերի, բացառիկ ձեռագիր Ավետարանը։ Ձեռագիրը, որն արտացոլում է հայկական եկեղեցական և բյուզանդական ավանդույթների փոխազդեցությունը, հայերի և հույների միջև պատմական ու մշակութային կապերի արժեքավոր վկայություն է։ Ցուցահանդեսում ներկայացվել է նաև Լասկարիդիսի հիմնադրամում պահվող հայերեն ձեռագիր մատյանը։

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը իր ելույթում ընդգծել է հունական գրականության նշանակությունը Հայաստանի հոգևոր և կրթական ավանդույթի համար, ինչպես նաև թարգմանիչների առանցքային դերը մշակույթների միջև դարավոր հաղորդակցության ապահովման գործում։ Այդ համատեքստում դեսպանն անդրադարձել է նաև ակադեմիկոսներ Սիմոն Կրկյաշարյանի և Հրաչ Բարթիկյանի գիտական ու թարգմանական հարուստ ժառանգությանը, ինչպես նաև հայ և հույն գիտնականների ու թարգմանիչների ներդրմանը երկու ժողովուրդների ընդհանուր հոգևոր ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում։ Նա կարևորել է թարգմանության դերը՝ որպես լեզուների և մշակույթների միջև հաղորդակցության կամուրջ՝ ընդգծելով, որ ընդհանուր մշակութային ժառանգությունը հայ-հունական հարաբերությունների կարևոր հիմքերից է։

Դեսպան Մկրտչյանը անդրադարձել է նաև հունական քաղաքական, հասարակական և փիլիսոփայական մտքի ազդեցությանը եվրոպական Լուսավորության, ֆրանսիական և ամերիկյան հեղափոխությունների, ինչպես նաև 19-րդ դարի անկախության շարժումների, այդ թվում՝ Հունաստանի անկախության պայքարի վրա։ Նա ընդգծել է, որ այդ գաղափարները հետագայում ներշնչանքի աղբյուր են դարձել նաև 19-րդ և 20-րդ դարերի ազգային անկախության շարժումների, այդ թվում՝ Հայաստանի անկախության շարժման համար։

Բացման խոսքով հանդես է եկել Էկատերինի Լասկարիդիսի հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտինոս Մազարակիսը, որն ընդգծել է ցուցահանդեսի կազմակերպման կարևորությունը՝ հաշվի առնելով հիմնադրամի գրադարանի նշանակալի տեղը Հունաստանի հնատիպ գրքերի հավաքածուների շարքում։ Նա անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի գիտական ու մշակութային կապերին՝ բարձր գնահատելով Հունաստանում նման ձևաչափով ցուցահանդեսի առաջին անգամ կազմակերպումը։

Ելույթներով հանդես են եկել Մատենադարանի ավագ գիտաշխատողներ, թարգմանիչներ Արամ Թոփչյանը և Գոհար Մուրադյանը, որոնք ներկայացրել են հին հունարենից հայերեն իրենց թարգմանական աշխատանքները, այդ թվում՝ Հոմերոսի, Եվրիպիդեսի, Սոֆոկլեսի, Արիստոֆանեսի, Արիստոտելի և այլ հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունները։ Իր խոսքում սալոնիկաբնակ թարգմանչուհի Շամրիկ Խաչատրյանը ներկայացրել է ժամանակակից հունական գրականությունից հայերեն իր թարգմանությունները, որոնց թվում են նաև Նիկոս Կազանձակիսի ստեղծագործությունները։

Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև 2026 թվականի դեկտեմբերի 10-ը։