Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը
Հոկտեմբերի 10-ին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը, աղոթակցությամբ թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի, Գավառի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի և Սևանի հոգևոր հովվության սպասավոր Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Այվազյանի, օծեց Լճաշեն համայնքի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը:
Եկեղեցական կարգին ներկա էին Լճաշեն համայնքի բնակիչներ և տարբեր համայնքներից ժամանած հյուրեր:
Օծման կարգից հետո Սրբազան Հայրն իր գնահատանքի խոսքը բերեց նորակառույց եկեղեցու բարերար Տիար Աշոտ Ավետիսյանին, ճարտարապետներին ու շինարարներին, եկեղեցու կառուցման գործում ավանդ ներբերած բոլոր հայորդիներին, ինչպես նաև հայրական օրհնություն փոխանցեց Լճաշեն համայնքի բնակիչներին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...