Երզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ է
Հայկական մշակութային ժառանգության այս հուշարձանը՝ Երզնկայի Ապրանից վանքը, այսօր կիսաքանդ է․ վանքը՝ փոսերով լի, իսկ դարավոր խաչքարերից մեկն էլ պարզապես ընկած է հողին։ Խոսքը Երզնկայի Թերջանի շրջանում գտնվող Ապրանից վանքի մասին է, որը 19-րդ դարում եղել է շրջանի հայկական եպիսկոպոսական կենտրոնը։ Վանքն ունի երկու եկեղեցի՝ Սուրբ Հովհաննես և Սուրբ Դավիթ, իսկ համալիրի ամենատպավորիչ մասերից են ավելի քան 6 մետր երկարությամբ երկու հսկայական խաչքարերը՝ 1191 և 1194 թվականների արձանագրություններով։ Եվս մեկ խաչքար այսօր ընկած է գետնին։
Տարիներ շարունակ վանքը ենթարկվել է գանձագողերի հարձակումներին, ովքեր վանքի տարածքում բազմաթիվ փոսեր են փորել։ Ըստ Թուրքիայի՝ Մշակութային և բնական արժեքների պահպանության մասին թիվ 2863 օրենքի՝ գրանցված մշակութային արժեքները պետք է պահպանվեն։ Այսօր Հուշարձանների պահպանության օրենքը Թուրքիայում կա։ Հուշարձանն էլ կա, իսկ պաշտպանությո՞ւնը։ Փաստ է, որ գրեթե 900 տարի պահպանված հայկական ժառանգությունը քայքայվում է բաց երկնքի տակ։
Գեղարդ վերլուծական
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...