Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր

 Team Telecom Armenia-ն ստանձնել է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկերոջ կարգավիճակը՝ իր կապի և տեխնոլոգիական ներուժը ներդնելով միջոցառման սահուն և արդյունավետ անցկացման գործում։ Ընկերությունն իրականացնում է լայնածավալ աշխատանքներ՝ անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծման, ընդլայնման և նախապատրաստման ուղղությամբ՝ ապահովելու միջազգային նշանակության այս միջոցառման հազարավոր մասնակիցների անխափան կապն ու արդյունավետ հաղորդակցությունը։

COP17-ը Երևանում մեկտեղելու է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմ երկրների ներկայացուցիչներին, միջազգային և միջկառավարական կազմակերպություններին, գիտնականներին, երիտասարդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, բիզնեսին, տեղական համայնքներին և այլ շահակիցների։ Համաժողովի օրակարգի առանցքում կենսաբազմազանության պահպանությունն է և բնության պաշտպանությանն ուղղված գլոբալ պարտավորությունները գործնական քայլերի վերածելը։ 


«Մենք պատրաստ ենք մեր հնարավորություններով նպաստելու COP17-ի սահուն անցկացմանը և ապահովելու այն տեխնոլոգիական հիմքը, որն անհրաժեշտ է հազարավոր մասնակիցների արդյունավետ աշխատանքի ու հաղորդակցության համար։ Ուրախ ենք մեր կապով ու տեխնոլոգիաներով Հայաստանը կապելու աշխարհի հետ և այս կարևոր օրերին մեր ներդրումն ունենալու գլոբալ բնապահպանական օրակարգի առաջմղման գործում: Որպես ազգային օպերատոր՝ ինքներս էլ մեր փորձով ամեն օր ցույց ենք տալիս, որ տեխնոլոգիական առաջընթացն ու կայուն զարգացումը ոչ միայն չեն հակասում միմյանց, այլև կարող են հավասարապես առաջ շարժվել՝ ձևավորելով ավելի պատասխանատու և երկարաժամկետ արժեք ստեղծող բիզնես»,–նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Բարսեղյանը։

«COP17-ի անցկացումը Հայաստանում ոչ միայն կարևոր իրադարձություն է մեր երկրի համար, այլև հնարավորություն՝ համախմբելու պետական կառույցների, մասնավոր հատվածի և հասարակության ջանքերը՝ հանուն բնության պահպանության և կայուն զարգացման։

Մենք կարևորում ենք հայաստանյան գործարար համայնքի ներգրավվածությունը համաժողովի կազմակերպման գործընթացում և ողջունում Team Telecom Armenia-ի միացումը COP17-ին՝ որպես տեխնոլոգիական գործընկեր։ Միջազգային այս մասշտաբի միջոցառման արդյունավետ կազմակերպման համար առանձնահատուկ նշանակություն ունեն ժամանակակից տեխնոլոգիական լուծումները, հուսալի կապն ու հաղորդակցության անխափան ապահովումը։ Վստահ ենք, որ նման գործընկերությունները կարող են երկարաժամկետ դրական ազդեցություն ունենալ՝ նպաստելով Հայաստանում կանաչ տնտեսության զարգացմանն ու բնապահպանական նորարարությունների խթանմանը»,–նշում է Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը։


Team-ը COP17-ին միանում է «Հոգատար՝ գործով» կարգախոսով՝ կարևորելով, որ կայուն զարգացման գաղափարն արտահայտվի բիզնեսի ամենօրյա գործունեության և որոշումների մեջ։ Ընկերությունը շարունակաբար արդիականացնում է իր ցանցերն ու ենթակառուցվածքները՝ միաժամանակ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա իր գործունեության ազդեցությունը և ներդնելով ավելի կայուն լուծումներ։

Այս ուղղությամբ Team-ը մեծացնում է վերականգնվող էներգիայի օգտագործումը, զարգացնում սեփական արևային էներգիայի արտադրությունը, քայլեր է իրականացնում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ուղղությամբ, ընդլայնում է էլեկտրական ավտոպարկը, կիրառում է թղթի խնայողության և թվայնացման լուծումներ, ինչպես նաև զարգացնում է Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը Հայաստանի ողջ տարածքում։

Ընկերության կայուն զարգացման թիրախները վավերացվել են Science Based Targets initiative (SBTi)-ի կողմից, իսկ Team-ը Հայաստանի առաջին տելեկոմ ընկերությունն է, որը թողարկել է կայուն զարգացման պարտատոմսեր՝ ստանձնելով իր գործունեության բնապահպանական ազդեցությունը նվազեցնելու կոնկրետ պարտավորություններ։

Team Telecom Armenia-ն նաև հաջողությամբ անցել է ISO 14001:2015 բնապահպանական կառավարման համակարգի աուդիտը և արժանացել համապատասխան հավաստագրի՝ ամրապնդելով ընկերության՝ շրջակա միջավայրի կառավարման համակարգված մոտեցումը։

Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հյուրընկալող այս կարևոր հարթակում Team-ը շարունակում է իր դերը՝ կապելով մարդկանց, գաղափարներն ու Հայաստանը աշխարհի հետ։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

 

Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]