Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) մայիսից ի վեր գրանցվել է էբոլա տենդի ավելի քան 8900 դեպք, ավելի քան 4300 հիվանդացածներ մահացել են։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։
Ըստ վարչության տեղեկագրի՝ 2026 թվականի 41-րդ համաճարակաբանական շաբաթվա արդյունքներով, որն ավարտվել է հոկտեմբերի 11-ին, ԿԴՀ-ում գրանցվել է էբոլայի 8914 հաստատված դեպք և 4315 մահ։ Մահացությունը կազմում է 48,4%։ Հոկտեմբերի 5-ին էբոլայի վերաբերյալ նախորդ տեղեկագրի հրապարակումից ի վեր ԿԴՀ-ում գրանցվել է հիվանդության 472 նոր հաստատված դեպք, ներառյալ՝ 235 մահ։
Այժմ հիվանդության բռնկումն ընդգրկել է երկրի արևելքի յոթ նահանգի 65 շրջան՝ մեկ շրջանով ավելի, քան մեկ շաբաթ առաջ։
Էբոլայի ներկայիս բռնկումն սկսվել է մայիսի 15-ին՝ ԿԴՀ-ում և Ուգանդայում։ Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ երկրի տարածքում բռնկումն ավարտվել է: Օգոստոսի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է այդ տեղեկատվությունը։
Հոկտեմբերի 6-ին Քենիայի իշխանությունները հայտնել են երկրում էբոլայով վարակման առաջին դեպքի մասին։ Ախտահարվածը Քենիայի քաղաքացի էր, որը ԿԴՀ-ում էր։ Նա երկիր վերադառնալուց հետո հոկտեմբերի 5-ին մահացել էր հիվանդանոցում: Քենիան 293 թեստ է անցկացրել, սակայն էբոլայի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...