ԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա Սողոմոնյան
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԵՊՀ-ն թվերով (ըստ ԵՊՀ կայքէջի առ 14․10․2026)
- 150․000 շրջանավարտներ
- 14․333 ուսանողներ
- 2037 դասախոսներ
- 913 պրոֆեսոր/դոցենտ
- 312 կրթական ծրագրեր
- 270 գործընկեր
- հիմնադրվել է 1919թ․։
Այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը՝ ունենալու մարդ և պետականություն կերտող բարձրագույն ուսումնական հաստատություն։
Այս թվերն արտահայտում են պատվի այն զգացումը, որն ունի յուրաքանչյուր համալսարանական՝ իրեն մաս համարելով վերոնշյալ թվերով արտահայտված իրականության։
Իսկ ահա այս նկարն անպատվության մասին է։ Անպատվություն պատվի ֆոնին։ Աննա Հակոբյանի ստորագրությամբ էժանագին կուսակցական փիառ արշավի պաստառը Համալսարանի հիմնադիր այրերից մեկի՝ փիլիսոփայության դոկտոր, Երևանի թեմական դպրոցների տեսուչ, Սուրբ Հռիփսիմեի վանահայր, Եղեռնից փրկված որբերի օգնության կազմակերպիչ, Սարդարապատի հերոս, Համալսարանի առաջին՝ պատմալեզվաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Համալսարանի դասախոս, Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի համահիմնադիր, Հայաստանի առաջին գիտական հաստատության՝ Պատմամշակութային ինստիտուտի համահիմնադիր, Ռուսաստանի, Ղրիմի և Նոր Նախիջևանի հայոց հոգևոր թեմի, Ամերիկայի հայոց հոգևոր թեմի առաջնորդ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի (կիսանդրու) հայացքի ներքո։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...