Բնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա Կոստանյան
Ինչպես արդեն տեղյակ եք, ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովի` COP-17-ի շրջանակներում Հայաստանը պատրաստվում է միջազգային հարթակից խոսել բնության պահպանության մասին։ Սակայն բնապահպանական պատասխանատվությունը չի կարող սկսվել ու ավարտվել շքեղ կոնֆերանսներով ու գեղեցիկ հայտարարություններով, երբ չլուծված են մնում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, Բաքվում պահվող հայ գերիների, Հայաստանի բնական պաշարների պաշտպանության և մարդու ամենատարրական իրավունքների հարցերը։
Բնության պահպանությունը, մարդու իրավունքներն ու ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ անքակտելիորեն փոխկապակցված են։ Դրանք չեն կարող լինել ընտրովի կամ ծառայել միայն միջազգային գեղեցիկ պատկերի ձևավորմանը։
Կոչ եմ անում այս խնդիրներով մտահոգ մեր քաղաքացիներին, նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին միանալ մեր նախաձեռնությանը՝ COP-17-ն օգտագործելով բարձրաձայնելու նշածս բոլոր չլուծված խնդիրները։
Հոկտեմբերի 15-ին, ժամը՝ 10:00-ին,
ՀՀ կառավարության շենքի դիմաց,
Բնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից։
Կենսաբազմազանության պաշտպանությունն անհնար է առանց մարդու իրավունքների և արդարության։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...