Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

Ucom-ը և CIPR AeroSpace ընկերությունը հայտարարում են «Դասարանից՝ ուղեծիր» ծրագրի շրջանակներում համագործակցության նոր փուլի մեկնարկի մասին՝ ուղղված Հայաստանում տեխնոլոգիական  կրթության զարգացմանը։ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և CIPR Aerospace-ի հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը  Երևանի Գրիգոր Գուրզադյանի անվան 163 և Երևանի Զորայր Խալափյանի անվան 156 հիմնական դպրոցներին հանձնեցին «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթները։ 

Այն հնարավորություն է տալիս դպրոցականներին ծանոթանալ տիեզերական սարքաշինությանը ոչ միայն տեսական, այլև կիրառական ձևաչափով։ Աշակերտները հնարավորություն են ստանում աշխատել ուսումնական արբանյակի, վերգետնյա կայանի և հարակից սարքավորումների հետ՝ զարգացնելով վերլուծական մտածողությունը և ինժեներական հմտությունները։

«Ucom-ի համար տեխնոլոգիական կրթության զարգացումը ռազմավարական նշանակություն ունի։ Մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք դպրոցականներին տալիս են ոչ միայն գիտելիք, այլև իրական փորձառություն՝ օգնելով հասկանալ, թե ինչպես են աշխատում ժամանակակից տեխնոլոգիաները», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Դասարանից՝ ուղեծիր» խորագրի ներքո անցկացվող ծրագրի շրջանակում յուրաքանչյուր դպրոցին տրամադրվող «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներառում է՝ 1 ուսումնական արբանյակ, 1 վերգետնյա կայան, 1 պարաշյուտ և 2 ուղեցույց։ Ծրագիրը նախատեսում է ուսուցիչների ներգրավում և անհրաժեշտ մեթոդական աջակցություն, որպեսզի դպրոցները կարողանան փաթեթը կիրառել երկարաժամկետ ձևաչափով։

«Մեր նպատակն է տիեզերական կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի դպրոցներին՝ սկսելով այն տարիքից, երբ երեխաների հետաքրքրությունը գիտության և տեխնոլոգիաների նկատմամբ նոր է ձևավորվում։ «Տիեզերք 1.0»-ը կառուցված է այնպես, որ աշակերտը ոչ միայն լսի տիեզերքի և արբանյակների մասին, այլև կարողանա ինքնուրույն փորձարկել, չափել, վերլուծել և հասկանալ տեխնոլոգիական գործընթացը», - նշել է CIPR AeroSpace-ի հիմնադիր և տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը։

Ucom-ը կարևորում է հատկապես մարզային դպրոցների ներգրավումը՝ ապահովելով, որ նորարարական կրթական հնարավորությունները հասանելի լինեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի տարբեր համայնքներում։ 2025 թվականին իրականացվել է  «Դասարանից՝ ուղեծիր» ծրագրի պիլոտային տարբերակը՝ Երևանի և մարզերի 4 դպրոցներում։  2026 թվականին «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը նախատեսվում է ներդնել Հայաստանի 15 դպրոցներում, որոնցից 7-ը՝ Երևանում, իսկ 8-ը՝  մարզերում։