«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանում
Նիկոսիայի Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, հայտնում է ԿԳՄՍՆ-ը։
«Այն կգործի մինչև 2027 թվականի ապրիլի 9-ը։
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպված ցուցադրությունն անդրադառնում է Հայաստանի և Կիպրոսի ընդհանուր քրիստոնեական ժառանգությանը, երկու երկրների պատմամշակութային կապերին։
Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված չորս բացառիկ նմուշները՝ 18-րդ դարի արծաթե լանջախաչը՝ պահպանված Երևանի Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցուց, 12–13-րդ դարերի Դվինի ջնարակված կավե ափսեն, 10–11-րդ դարերի բրոնզե բուրվառը՝ հայտնաբերված Անիի Գագկաշեն եկեղեցու պեղումների ընթացքում, Կիլիկիայի հայկական թագավորության Լևոն Ա թագավորի (1198–1219) արծաթե կես կրկնադրամը, ներկայացնում են հայկական մշակույթի տարբեր դրսևորումները։
Ցուցադրությունում առանձնահատուկ տեղ ունի Սուրբ Մակարի վանքից ծագող հայկական Ավետարանը, որը Կիպրոսի Հայոց թեմի համաձայնությամբ մշտապես ցուցադրվում է Բյուզանդական թանգարանում և հիմք է հանդիսացել ցուցադրության գաղափարի համար։
Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանի համագործակցությամբ՝ Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Կիպրոսի Հայոց առաջնորդարանի մասնակցությամբ։
Ցուցադրությունն իրականացվում է CDA Group-ի, Arsen Theofanidis LLC-ի, VISA Concord-ի և Կիպրոսում ՀՀ պատվավոր հյուպատոսի աջակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...