Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան

Պարզվել է, Ադրբեջանում հիջաբ կրելու պահանջարկ կա: Դժվար էր սպասել, որ աշխարհիկ երկրում, որտեղ ռեժիմն ունի բացառապես ավտորիտար բնույթ, կարող են բողոքի ցույցեր սկսվել կառավարության սահմանափակումների դեմ։
Ադրբեջանի ներքին իրավիճակին հետևողներն անմիջապես ենթադրեցին, որ բողոքի ցույցերը դրսից են հրահրվում, ավելի ստույգ՝ եղբայրական Թուրքիայից։

Դրա ապացույցները չուշացան։ X սոցիալական ցանցում կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Էրդողանի խորհրդական Օքթայ Սարալը։ Նա միանշանակ հայտարարեց. «Անթույլատրելի է Ադրբեջանում աշակերտուհիներին հիջաբ կրելու պատճառով զրկել կրթություն ստանալու իրավունքից… Հիջաբը խոչընդոտ չէ, այլ կրոնական պատվիրան»։ Նա նաև պահանջեց. «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը հնարավորինս շուտ կհրաժարվի այս սխալ գործելակերպից»։

Մենթորի տոնով արված հայտարարությունը, որով Թուրքիան իրեն ավագ եղբոր դերում է տեսնում՝ Բաքվում դժգոհություն առաջացրեց։

«Իսլամական աշխարհում ոչ մի պետություն իրավունք չունի իր կամքը թելադրելու մյուս մահմեդական ժողովուրդներին, միջամտելու նրանց ներքին գործերին կամ իրեն մյուսներից վեր դասելու», — ասվում է իշխող «Ենի Ադրբեջան»-ի հայտարարության մեջ՝ ուղղված թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։

Բաքվում վրդովմունք են առաջացրել նաև թուրքական որոշ լրատվական հարթակներում Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական քննադատությունները։ Բացի այդ, ադրբեջանական պաշտոնական շրջանակները հակադարձել են ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների քննադատմանը, որոնք, ըստ նրանց, տեղ են գտել Անկարայի հայտարարություններում։

Բաքվում գիտեն, թե որտեղ է թաղված շան գլուխը, և ինչով է պայմանավորված թուրքական վերնախավի՝ Ադրբեջանի հասցեին ուղղված բուռն արձագանքը․ պատճառը հրեական պետության հետ Ադրբեջանի կապերն են։

Թյուրքական աշխարհի անմիջական աջակցությամբ, հայկական Արցախն օկուպացնելուց ու էթնիկ զտումներից հետո, Ադրբեջանը չափազանց զգայուն է դարձել դաշնակիցների և ընդհանրապես՝ իր «անկախ դերակատարի» կարգավիճակի դեմ ցանկացած հայտարարության հանդեպ։

Բաքուն բավականին կոշտ պատասխանեց Անկարայի դեմարշներին։ Նախկինում Թուրքիան դժգոհություն էր հայտնել նաև այն բանի համար, որ Ադրբեջանի ներկայացուցիչը չէր միացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում վարչապետ Նեթանյահուի ելույթի բոյկոտին։ Իսկ երեկ Բաքվում՝

13 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, արհամարհելով Ադրբեջանի պարագան՝ բոյկոտել են Իսրայելի նախագահի ելույթը:
Ալիևը վերջին շրջանում շատ է խոսում այն մասին, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն նախկինում միշտ աջակցել են Հայաստանին: Դա ճիշտ է, որովհետև Հայաստանի նախկին ղեկավարներն ազգաին շահերով ու ինքնիշխան օրակարգով էին առաջնորդում Հայաստանը:

2018թ.-ից հետո Թուրքիայի, Պակիստանի, կենտրոնական Ասիայի, մերձավորարևելյան և արևմտաեվրոպական որոշ երկրների ակտիվ աջակցությամբ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շնորհիվ Արցախն օկուպացնելուց հետո, ինչո՞ւ է Ալիևը դժգոհում իր դաշնակիցներից ու միջազգային հանրությունից:

Միջազգային հանրությունն անգամ չդատապարտեց Արցախն էթնիկ զտելու և արցախահայությանը ցեղասպանական վտանգի ենթարկելու Բաքվի գործողությունները:

Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների: Առանց նրանց աջակցության, ադրբեջանական բանակը մեկ կիլոմետր անգամ չէր կարող առաջ շարժվել դեպի Արցախ ու Հայաստան:

Չպետք է մոռանա նաև սիրացի վարձկաններին: