ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում
Հանքարդյունաբերության դերը համաշխարհային տնտեսության մեջ էականորեն փոխվում է և միայն պղնձի պահանջարկը մինչև 2040 թ կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով՝ Mining Armenia Forum 2026-ում ելույթի ժամանակ նշել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Mining Armenia Forum-ը անց է կացվում արդեն 3-րդ անգամ և մեկ հարկի տակ է համախմբում հանքարդյունաբերության և հարակից ոլորտները։ Mining Armenia Forum-ին մասնակցում է ավելի քան 350 պատվիրակ աշխարհի 15 երկրներից։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 16-ին հյուրընկալվել է Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum-ին և հանդես եկել ելույթով։ Փոխվարչապետը մասնավորապես նշել է, որ Հայաստանի խնդիրն ավելի շատ հանքար արդյունահանելը չէ, այլ որակապես նոր հանքարդյունաբերություն ունենալը։ Նա նաև ընդգծել է, որ երկրների մրցունակություն այսօր որոշվում է ոչ միայն բնական պաշարներով, այլ կանխատեսելի կարգավորումներով, կայուն հարկային միջավայրով, արդյունավետ պետական կառավարմամբ, ենթակառուցվածքներով և ներդրողի համար հասկանալի քաղաքականությամբ։
Մհեր Գրիգորյանը նշել է, որ կարևոր է շարունակել միջազգային չափանիշների ներդրումը և ոլորտի նկատմամբ վստահության ամրապնդումը և դրա համար պետք է օգտագործել Հայաստանի հանքային ներուժը այնպես, որ մեր երկիրը մրցունակ լինի ինչպես պաշարներով, այնպես էլ կառավարման և մասնագետների որակով, տեխնոլոգիաներով և պատասխանատու բիզնես մշակույթով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...