Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է
Թուրքիայում ընդլայնվում է ներդրումային ֆոնդերի շուրջ սկսված հետաքննությունը, որի ազդեցությունն արդեն արտացոլվում է երկրի քաղաքական դաշտում և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) հանրային աջակցության ցուցանիշների վրա: Այս մասին հոդված է հրապարակել թուրքական իշխանամետ «Hürriyet» պարբերականի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին:
Ըստ հեղինակի ներկայացրած հասարակական կարծիքի հարցումների՝ ֆոնդային ճգնաժամի հետևանքով իշխող ԱԶԿ-ի վարկանիշը նվազել է 3-3.5 տոկոսով: Միևնույն ժամանակ Սելվին նշում է, որ երկրի նախագահ և ԱԶԿ-ի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական վարկանիշը փոփոխության չի ենթարկվել՝ դա պայմանավորելով գործընթացի սկզբից նրա որդեգրած դիրքորոշմամբ:
Անդրադառնալով հասարակական սպասելիքներին՝ Սելվին ընդգծել է, որ քաղաքացիները պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել ճգնաժամի բոլոր մեղավորներին ու պատասխանատուներին՝ ապահովելով արդարության և հավասարության պահպանումը: Վերլուծաբանի գնահատմամբ՝ միայն ֆոնդերի լուծարումն ու վնասների փոխհատուցումը բավարար չեն, անհրաժեշտ է ձևավորել վստահություն, որ որևէ անձ արտոնյալ չէ օրենքից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Կապիտալի շուկայի խորհրդի (SPK) սեպտեմբերի 17-ի որոշմամբ լուծարվել է 7 պորտֆելային կառավարման ընկերության պատկանող 131 ֆոնդ, որոնցում ներգրավված էր ավելի քան 455.000 ներդրող: Սեպտեմբերի 21-ին սառեցվել են 9 ընկերությունների և դրանց ղեկավարների ակտիվները:
Ermenihaber
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...