Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գորիսում սպասվող ընտրություններին ընդառաջ քաղաքական մթնոլորտը գնալով ավելի է շիկանում, իսկ նախընտրական տեղաշարժերը բացահայտում են կուլիսային լուրջ հակասություններ ու հաշվարկներ։ Իրավիճակի առանցքային ինտրիգը ծավալվում է Առուշ Առուշանյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխհարաբերությունների շուրջ։
Առուշանյանը, ըստ ամենայնի, արդեն հստակ գիտակցել է ՔՊ-ի հետ քաղաքական «սիրախաղերի» ու մերձեցման իրական գինը։ Եթե նախկինում նա Սյունիքում վայելում էր տեղի ընտրողների լայն զանգվածի անվերապահ աջակցությունը, ապա իշխող ուժի հետ ասոցացվելու պատճառով այսօր կանգնած է սեփական էլեկտորատի էական արտահոսքի փաստի առջև։
Ստեղծված իրավիճակում Առուշանյանն ընտրել է դիրքերը փրկելու միակ հնարավոր քայլը՝ քարոզարշավը կառուցելով ՔՊ-ից առավելագույնս տարանջատվելու վրա։ Նա բնակիչների հետ հանդիպումներին գնում է առանձին, իսկ նախընտրական ցուցակն այնպես է ձևավորել, որ իշխող կուսակցության ներկայությունն այնտեղ կրի սոսկ խորհրդանշական բնույթ։ Ցուցակի առաջին քառյակում ՔՊ-ից որևէ թեկնածու ընդգրկված չէ, իսկ առաջին 20-յակում և ենթադրաբար անցողիկ հատվածներում քպականների թիվը հասցված է նվազագույնի՝ հանրային ընկալման մեջ ուղղակի կապը չեզոքացնելու համար։
Այս ցուցադրական հեռավորությունը, սակայն, աննկատ չի մնացել ՔՊ տեղի կառույցների կողմից։ Տեղերում արդեն իսկ բավականին լարված մթնոլորտ է ձևավորվել, և ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղի ներկայացուցիչները «օրերն են հաշվում» մինչև ընտրությունների ավարտը։ Ակնհայտ է, որ քվեարկությունից հետո, անգամ քաղաքի համատեղ կառավարման սցենարի դեպքում, այս թաքնված հակամարտությունն արագորեն դուրս է գալու ջրի երես և ընդունելու է բավականին աղմկոտ ու բացահայտ բախումների երանգներ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...